Թուրքիան ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել Առևտրի միջազգգային կազմակերպությանը

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայից ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի հարկերի բարձրացման մասին Դոնալդ Թրամփի որոշումը կքննարկվի Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ- WTO)։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ Անկարան ԱՀԿ-ում այս հարցը բարձրացրել է այն բանից հետո, երբ  ամերիկացի հոգևորական Բրանսոնի կալանավորման շուրջ ծագած թուրք-ամերիկյան ճգնաժամի արդյունքում ԱՄՆ-ն որոշեց Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել. փոխանցում է ermenihaber-ը:

ԱՀԿ-ն հնարավորություն կտա կողմերին՝ նախքան դատական գործընթաց սկսելը նստել բանակցությունների սեղանի շուրջ և փոխադարձ համաձայնության գալ։ Բայց եթե  60 օրվա ընթացքում երկուստեք ընդունելի լուծում չգտնվի, Թուրքիան իրավունք կունենա պահանջելու, որպեսզի ԱՀԿ ժողովը խնդրի վերաբերյալ որոշում կայացնի։ Նման որոշում կայացնելու համար կազմակերպությունը մինչև 14 ամիս ժամանակ կունենա։ Եթե կայացվելիք որոշումը բողոքարկվի, ապա որոշման վերանայումը կտևի ևս 3 -4 ամիս։

Թուրքիայի առևտրի նախարարությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի դեմ դատական գործընթացն արդեն հարուցվել է և այս առումով Թուրքիան համագործակցելու է այն երկրների հետ, որոնք նույնպես ԱՄՆ-ի դեմ դատական հայց են ներկայացրել։