Կուրսանտի սպանության գործով 4 ամբաստանյալների պատժաչափը խստացվեց. նրանք դատապարտվեցին 18 տարվա ազատազրկման

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով ամբաստանյալներ Գնել Թևոսյանի, Վաչե Սահակյանի, Նորիկ Սահակյանի և Մովսես Ազարյանի պատիժը խստացվեց։ Վերաքննիչ քրեական դատարանը վճռեց մասնակի բավարարել տուժող կողմի բողոքը և 15-ական տարի դատապարտված ամբաստանյալներին ազատազրկել 18 տարի ժամկետով։ Պաշտպանական կողմի բողոքն արդարացման մասով, մերժվեց։

Նշենք՝ 2 տարի առաջ՝ 2022 թվականի ապրիլի 5-ին, 7 տարվա քննությունից հետո, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, վճռեց ամբաստանյալներին դատապարտել 15-ական տարի ազատազրկման։ Այնինչ, տուժող կողմն այդ պատժաչափը չափազանց մեղմ էր համարում․ նրանք դատարանից պահանջել էին ցմահ, իսկ մեղադրող դատախազները՝ 18 տարի ազատազրկում։

Բացի սպանության մեղադրանքից, քննությունն ի սկզբանե ընթացել է նաև առանձնակի դաժանության և խուլիգանական դրդման հատկանիշներով, սակայն դատավճռում այդ հոդվածները հանվել են։ Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին դաժանորեն սպանել էին, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու նպատակով նրան տարել ու կախել էին պտտաձողից:

Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը և Մովսես Ազարյանը կալանքի տակ են գտնվում արդեն 9 տարի․ նրանք 18 տարեկան էին, երբ կալանավորվեցին։ Պաշտպանական կողմը պարբերաբար միջնորդել է փոխել նրանց խափանման միջոց կալանքը, սակայն բոլոր միջնորդությունները մերժվել են։ Շաբաթներ առաջ նման միջնորդություն Վերաքննիչ քրեական դատարան էր ներկայացրել նաև Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը, առաջարկելով սահմանել 15 միլիոն դրամ գրավ կամ տնային կալանք, սակայն այս միջնորդությունը ևս մերժվել էր։

Ռոզա Վարդանյան