Ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը տեղի է ունենալու․ Պետդեպն արձագանքել է Ալիևին

Լուրեր

25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
Բոլորը

Ապրիլի 5-ին Բյուսելում նախատեսված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը տեղի է ունենալու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին Բաքվի տարածած հաղորդագրության մեջ ադրբեջանցի ղեկավարն ասում է, որ «եռակողմ հանդիպումը չհետաձգելը՝ չնայած իր հայտնած մտահոգություններին, կհանգեցնի լարվածության սրման, ոչ թե խաղաղության»։

«Հանդիպումը նախատեսված է և դեռ լինելու է»,- ասել է Միլլերը։

Բլինքենի հետ զրույցում Ալիևը դժգոհել էր, որ ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ «հանդիպման, իբր, ոչ թափանցիկ նախապատրաստումից, ոչ ներառական բնույթից և նրանից, որ այն չի հետաձգվել՝ չնայած արդարացի մեկնաբանություններին։ Ալիևը նշել էր, թե հանդիպումը կհանգեցնի ոչ թե Հարավային Կովկասում խաղաղության ու համագործակցության, այլ բաժանարար գծերի ստեղծման, իսկ արդյունքում՝ լարվածության»։