Հունիսին իրականացվել է 5986 բժշկասոցիալական փորձաքննություն

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 21 տարածքային մարմինների կողմից 2017թ. հունիսի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են  5986 բժշկասոցիալական փորձաքննություն, որից  հաշմանդամություն է սահմանվել 4594 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1378 անձի, 14 անձի տրամադրվել է վերականգնողական անհատական ծրագիր:

 Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով (088 ձևով) տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 1275 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 970 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 305-ը, որից որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները՝ 35: Այս դեպքում հաշմանդամ չճանաչված  անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի  սահմանափակման, հետևաբար այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և հետագայում անձը  հաշմանդամություն ձեռք չբերի:

Ըստ հաշմանդամության խմբերի`

I  խումբ` 54 անձ

II խումբ`  237 անձ

III խումբ` 583 անձ

 «Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է 96 երեխայի:

Վերափորձաքննություն իրականացվել է 4697 անձի, որից հաշմանդամություն է սահմանվել 3624 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 1073-ը,  այս դեպքում  տևական բուժման  և վերականգնողական միջոցառումների արդյունքում  այդ անձանց մոտ վերականգնվել են օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները, կենսագործունեությունը չի սահմանափակվել և նրանք հաշմանդամ չեն ճանաչվել:   

Վերափորձաքննվածներն ըստ խմբերի`

I  խումբ`   55 անձ

II խումբ`   575 անձ

III խումբ`   2821 անձ

«Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է  173 երեխայի:

Վերափորձաքննվածներից`

ա) ավելի թեթև հաշմանդամության խումբ է սահմանվել 658 անձի, այսինքն՝ այդ անձանց մոտ գրանցվել է օրգանիզմի ֆունկցիաների խանգարման մասնակիվերականգնում, իսկ նման դեպքում կենսագործունեության սահմանափակման տեսակը և աստիճանը փոփոխվում է և ըստ այդմ անձին սահմանում են ավելի ցածր հաշմանդամության խումբ (օրինակ՝ հաշմանդամության երկրորդ խմբից՝ երրորդ խումբ կամ առաջինից՝ երկրորդ խումբ կամ առաջինից՝ երրորդ խումբ):

բ) հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմել է 291, վերափորձաքննության արդյունքում, այս անձանց մոտ գրանցվել է օրգանիզմի ֆունկցիաների խանգարման վատթարացում և կենսագործունեության սահմանափակման աստիճանի խորացում  (երրորդ խմբից՝  երկրորդ կամ երրորդ խմբից՝ առաջին կամ երկրորդից՝ առաջին խումբ):