Վանում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանները հարձակվել են քաղաքական գործիչների և ցուցարարների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունն (DEM) ապրիլի 3-ին Վան նահանգում Կենտրոնական գործադիր կոմիտեի (MYK) նիստ է անցկացրել այն բանից հետո, երբ տեղական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել չեղարկել Վանի քաղաքապետի թեկնածու Աբդուլլահ Զեյդանի հաղթանակը և այն շնորհել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են DEM կուսակցության համանախագահներ Թուլայ Հաթիմողուլլարը և Թունջեր Բաքըրհանը, MYK-ի անդամներ, Բաշաք Դեմիրթաշը՝ բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի կինը և այլք։ Նրանք ողջունել են քաղաք ժամանած ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատվիրակությանը։

Ոստիկանները հարձակվել են շենքի մուտքի մոտ սպասող մարդկանց վրա, որտեղ անցկացվում էր MYK-ի նիստը։

Պատվիրակությանը, այդ թվում՝ պատգամավորներին, թույլ չեն տվել դուրս գալ շենքից, որի բոլոր ելքերը փակվել են ոստիկանների կողմից։ Լրագրողների աշխատանքը ևս խոչընդոտվել է։ Պատվիրակությունը ցանկացել է երթով շարժվել դեպի Ֆեքիյե Թեյրան այգի՝ մամուլի հայտարարություն տարածելու համար, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել դա անել՝ պատճառաբանելով նահագապետարանի կողմից սահմանված բողոքի ակցիաների 15-օրյա արգելքը։

Ոստիկանությունը հարձակվել է նաև Թուրքիայի ձախ ընդդիմադիր Աշխատավորական կուսակցության նախագահ և պատգամավոր Էրքան Բաշի վրա։

Երբ պատվիրակությանը թույլ չեն տվել երթ անցկացնել, այգում հավաքված բազմությունը շարժվել է դեպի շենք։ Շենքին մոտենալուն պես ոստիկանների միջամտությունը վերսկսվել է։ Գազային ռումբերով հարձակման ենթարկվելուց հետո պատվիրակությունը վերադարձել է շենք, որի մուտքը փակել են ոստիկանները։

Բոլոր քուրդ քաղաքական գործիչներն ընդգծել են, որ իրենք չեն լքի Վանը, քանի դեռ ընտրված քաղաքապետին չի տրվել քաղաքապետի վկայականը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել են նախօրեից։ Վանի նահանգային ընտրական խորհուրդը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին է տվել  քաղաքապետի պաշտոնը՝ չնայած քաղաքապետի ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության համոզիչ հաղթանակին։ Ընտրական հանձնաժողովը որոշել է «ընտրությունների վկայականը» (փաստաթուղթ, որը հաստատում է ընտրված թեկնածուի կառավարման իրավունքը) տալ ԱԶԿ անդամ Աբդուլահաթ Արվասին, որը նահանգում ստացել է ձայների միայն 27,15 տոկոսը։ Որոշվել է չեղյալ համարել DEM կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանի ընտրվելու իրավունքը՝ համաձայն Արդարադատության նախարարության վերջին դիմումի։ Նա հաղթել է Վանի ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 55,48 տոկոսով։

Այս որոշման պատճառով Վանում բողոքի ակցիաները չեն դադրում, որոնք գիշերը տարածվել են քրդաբնակ այլ քաղաքներում, նաև բախումներ են գրանցվել։ Ոստիկանությունը միջամտել է բողոքի ակցիաներին։ Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել էր, որ Վանում, Հաքարիում, Սիրթում, Բաթմանում, Շըրնաքում և Իզմիրում 89 մարդ է բերման ենթարկվել։

Էմմա Չոբանյան