Քննարկվել են թատերահամերգային կազմակերպություններին վերաբերող հարցեր

Լուրեր

08.12.2025 | 15:55
Վարդենիսում զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
08.12.2025 | 15:51
Անթալիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 15:49
«Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիից քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ ըստ փաստաբանի՝ ծեծի են ենթարկել հանրային գործիչ Միհրան Հակոբյանին
08.12.2025 | 15:41
Բայրամովը Արաղչիին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
08.12.2025 | 15:39
Արման Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Մոսկվայում
08.12.2025 | 15:30
Եկեղեցում պե՞տք է ՀՀ օրհներգ հնչի և դրոշը լինի․ ՀԱՐՑՈՒՄ
08.12.2025 | 15:20
Բաքուն առաջարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը նախ անցկացնել Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում
08.12.2025 | 15:10
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք
08.12.2025 | 15:00
Փաշինյանը՝ «եկեղեցու նորոգման մասին» // Միքայել արքեպիսկոպոսը, ըստ պատգամավորի, պետք է վիրահատվի․ ԼՈՒՐԵՐ
08.12.2025 | 14:52
Միհրան Հարությունյանը կմենամարտի UNF-ում
08.12.2025 | 14:41
Ստամբուլում թմրավաճառների դեմ գործողության ժամանակ ոստիկան է զոհվել
08.12.2025 | 14:33
Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
08.12.2025 | 14:30
Մալխաս Ամոյանը՝ տարվա լավագույն ըմբիշների թվում
08.12.2025 | 14:24
Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
08.12.2025 | 14:18
Նուբարաշենի ՔԿՀ-ում կոնֆլիկտային իրավիճակ է եղել աշխատակիցների միջև. ՔԿԾ պետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի վերաբերյալ մի շարք առանցքային հարցեր․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

«Մենք կարևորում ենք ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումներն ու առկա խնդիրների քննարկումը: Հատկապես ցանկանում եմ շեշտել պետական կառույցների՝ «ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության» ուղղություններին հետևելու առաջնահերթությունը, որով պայմանավորված է ոլորտի հետագա զարգացումը»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Հանդիպմանն ամփոփվել են առաջին անգամ անցկացվող «Թատերական շաբաթ» ծրագրի արդյունքները: Ըստ թատրոնների ներկայացուցիչների՝ ծրագիրը հաջողել է՝ ապահովելով բազմամարդ մասնակցություն և մեծ հետաքրքրություն դպրոցականների շրջանում:

Քննարկման առանցքում նաև թատերական, թատերահամերգային հաստատությունների տնօրենների, աշխատակիցների ատեստավորման նոր կարգի և որակավորումների բարձրացման վերաբերյալ հարցերն էին: Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրներին:

Անդրադարձ է եղել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներդրված մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելին, որն առաջիկայում նախատեսվում է կիրառել նաև այլ հաստատություններում:

Ըստ ֆինանսավորման նոր մոդելի՝ յուրաքանչյուր տարի կազմակերպությանը տրամադրվում է իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այդ գումարը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատակիցների վարձատրության բարձրացման, նոր և վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի, անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկաներին հայտնել է նաև ոլորտում մարքեթինգի միասնական հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը:

«Մեզ համար առաջնային է թատերական ոլորտն առավել տեսանելի և ընկալելի դարձնելը հանրության համար: Դա պետք է արվի՝ յուրաքանչյուր կառույցի առանձնահատկությունը հաշվի առնելով և առավելագույնս պրոֆեսիոնալ ձևաչափով»,- ասել է Դ. Դանիելյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև աշխատանքային ընթացիկ խնդիրներ, որոնք վերաբերել են կազմակերպությունների խաղացանկային և տոմսային քաղաքականությանը, մարզային համագործակցությանը, կապիտալ վերանորոգումներին, ինչի վերաբերյալ ընդգծվել է նախահաշիվները ժամանակին ներկայացնելու և հետագա խնդիրներից խուսափելու անհրաժեշտությունը: