Դավիթ Տոնոյանը «Ռոսաբարոնէքսպորտի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր
Քաղաքականություն
21.08.2018 | 11:59«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու լուսանկարներ հրապարակել: