Ճապոնիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին. դեսպան

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ:

ԱԺ-ից տեղեկացնում են, որ ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում` Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը շնորհավորել է Աոկի Յուտակային պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել մինչ օրս ամենատարբեր ուղղություններով Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆինանսական, սոցիալական, տեխնիկական աջակցությանը, այլ նաև արտաքին քաղաքականության բնագավառում Ճապոնիայի որդեգրած հավասարակշիռ դիրքորոշմանը»,- նշել է Բաբկեն Թունյանը:

Բարեկամական խմբի անդամները, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ընդգծել են, որ այն շարունակում է մնալ լարված և խոցելի: Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է գերի պահել մեր հայրենակիցներին, ՀՀ ինքնիշխան տարածքի զգալի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, չի դադարում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:

Ընդգծելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը` բարեկամական խմբի անդամները նշել են, որ այդ նպատակին հասնելու համար կարևոր է գործընկեր երկրների աջակցությունը, ինչպես նաև թիրախային հայտարարությունները և քայլերը` զսպելու Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի հավակնությունները:

Պատգամավորները բարձր են գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայրենակիցներին Ճապոնիայի ցուցաբերած աջակցությունը: Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ տնտեսական համագործակցության հարցում առկա է չիրացված ներուժ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշել է, որ Ճապոնիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, հայ-ադրբեջանական բանակցություններին:

Աոկի Յուտակայի խոսքով` Ճապոնիան բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը և պատրաստ է աջակցել դրանց: Կողմերը միակարծիք են եղել, որ թե’ Ճապոնիան և թե’ Հայաստանը կիսում են ընդհանուր արժեքներ` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն: