Էրդողանի կուսակցությունը պարտվեց խոշոր քաղաքների ՏԻՄ ընտրություններում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հաղթում է՝  առաջ անցնելով իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից՝ գրանցելով 1977 թ-ից ի վեր ամենամեծ հաջողությունը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քվեաթերթիկների 99․82 տոկոսի  հաշվարկից հետո CHP-ն հավաքել է ձայների ավելի քան 37,74 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,49 տոկոսը, քրդամետ DEM-ը՝5,68 տոկոսը, YENİDEN REFAH PARTİSİ-ն՝ 6,19 տոկոսը։

Երկրի խոշոր քաղաքներում առաջատարը Ժողովրդահանրապետական կուսակցությունն է։ Անկարայում ընդդիմադիր գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը հավաքել է  ձայների 60,35 տոկոսը, ԱԶԿ-ի թեկնածու Թուրգուտ Ալթինոքը՝ 31,69 տոկոսը, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ 51,09 տոկոսը, Էրդողանի թեկնածու Մուրադ Քուրումը՝ 39,59 տոկոսը, Իզմիրում ընդդիմադիր Ջեմիլ Թուգայը ստացել է ձայների 48,90 տոկոսը, իշխող ուժից Համզա Դաղը՝ 37,07 տոկոսը։ Այսպիսով՝  Թուրքիայում բոլոր խոշոր քաղաքներում հաղթել է ընդդիմությունը։

Ըստ ոչ պաշտոնական արդյունքների՝ CHP-ն հաղթել է Բուրդուր, Դենիզլի, Ուշակ, Քութահյա, Բուրսա, Քըրշեհիր, Քըրըքքալե, Քիլիս, Ադըյաման նահանգներում, որտեղ ընտրություններից առաջ դժվար էր պատկերացնել այս կուսակցության հաղթանակը։

«Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այսօր ընտրողները որոշել են նոր քաղաքականություն հաստատել Թուրքիայում։ Այսօր ընտրողները որոշել են փոխել Թուրքիայի 22-ամյա պատկերը և մեր երկրում քաղաքական նոր մթնոլորտի դուռ բացել։ Այսօր ընտրողները որոշել են հավասարակշռել իշխանությունը տեղական մակարդակում: Թուրքիայի դաշինքը, որը մենք ստեղծել ենք Ժողովրդահանրապետական կուսակցության և մեր ազգի հետ, այս ընտրություններում պատմական արդյունքի է հասել»,-նախօրեին գիշերը հայտարարել էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը։

Էմմա Չոբանյան