Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Իսրայելում մարտի 30-ին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարության քաղաքականության դեմ․ գրում է DW-ն։

Թել Ավիվում հազարավոր ցուցարարներ պահանջել են արտահերթ ընտրություններ և վերադարձնել տուն ՀԱՄԱՍ-ի կողմից գերևարված բոլոր պատանդներին։

Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներից հետո բերման է ենթարկվել 16 մարդ, ոստիկանությունը նաև ջրցան մեքենաներ է կիրառել Այալոն մայրուղու երթեւեկությունը փակած ցուցարարների դեմ։

«Անմիջապես նրանց տուն բերեք» կարգախոսով նման ակցիաներ անցկացվել են նաև Իսրայելի այլ քաղաքներում, այդ թվում՝ Երուսաղեմում, որտեղ ցուցարարները փորձել են ճեղքել Նեթանյահուի նստավայրի մոտ կանգնած ոստիկանական շղթան։

Իսրայելի ռազմական հետախուզության նախկին ղեկավար, գեներալ Ամոս Մալկան Կեսարիայում մասնակցել է բողոքի ակցիային՝ կոչ անելով Նեթանյահուին հրաժարական տալ։