Դատախազը պահանջում է 11 տարվա ազատազրկման դատապարտել Լևոն Երանոսյանին․ մեղադրական ճառը հրապարակվեց

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մասով քրեական գործը մոտենում է ավարտին։ 2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցում ոստիկանների և ցուցարաների միջև տեղի ունեցած բախումների և հատուկ միջոցների գործադրման մասով հարուցված քրեական գործով այսօր ճառով է հանդես եկել մեղադրող դատախազ Շահբազյանը։ Դատախազը դատարանից՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, պահանջել է Երանոսյանին դատապարտել 11 տարի ազատազրկման։

 

«Դատախազ Շահբազյանը, համադրելով ապացույցները, վկաների ցուցմունքները և տեսագրությունները, ապացուցված համարեց Երանոսյանին առաջադրված մեղադրանքը։ Քրեական գործի հարուցումից 5 տարի անց կարծես թե մոտենում ենք գործի ավարտին. հուսամ՝ ուշացած արդարադատության արդյունք կունենանք»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց տուժող Յուրա Սողոյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։

 

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Երանոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։ 

 

Ղարագյոզյանը մտահոգություն ունի, որ հնարավոր է գործը հանգուցալուծման չգնա առաջիկայում, քանի որ դատավոր Մանուկյանը հավակնորդ է հանդիսանում Հակակոռուպցիոն դատարանում.

 

«Առանց այդ էլ ձգձգվող քննությունը չպետք է վերսկսվի, հուսանք՝ ԲԴԽ-ն կթողնի, որ Մանուկյանն այս գործն ավարտին հասցնի, հակառակ դեպքում այս ամենի միջով ևս մի քանի տարի պետք է անցնենք, ինչը կխախտի տուժողների արդար դատաքննության իրավունքը»։

 

Գործով տասնյակից ավելի տուժող կա, որոնց թվում է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ըստ քննության՝ նա տուժել է ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով․  2018-ի ապրիլի 16-ին ոտքի շրջանում վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ 

 

Ռոզա Վարդանյան