Առաջիկայում ԼՂ ի բնակիչների բնակարանային ծրագրի մասին մեր որոշումը կհայտնենք․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Առաջիկայում ԼՂ-ի բնակիչների բնակարանային ծրագրի մասին մեր վերջնական որոշումը կհայտնենք, այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ ծրագրի վերաբերյալ ցանկացած առաջարկ դիտարկվում է։

Օրեր առաջ արցախյան 32 կազմակերպություններ, ձևավորելով «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը», բաց նամակ էին հղել ՀՀ կառավարությանը արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ:

Նրանք առաջարկում են, որ կառավարությունը բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի 3 մլն-ի փոխարեն հատկացնի 5 մլն դրամ։

«ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծրագրում տարբեր հանրային հնչեղության առաջարկներ կարող են տեղ գտնել»,- հավելեց նախարարը։

Բացի այդ, արցախցիները նաև պահանջում են, որ ծրագրի պարտադիրր պահանջ չլինի իրենց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հանգամանքը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն առայժմ փակագծեր չի բացում, թե ինչ լուծում կտան արցախցիները բնակարանային ծրագրին, սակայն, պնդում է, որ քննարկումներ են իրականացնում՝ ծրագիրը լավարկելու նպատակով։

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ այս պահին հստակ է մի բան․ ՀՀ քաղաքացիություն ունենալը ծրագրից օգտվելու համար պարտադիր է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։