Անհապաղ հայրենադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին․ քաղհասարակության պահանջը՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին ուղղված զեկույցում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 10 անկախ փորձագետներից բաղկացած մարմին է, որը վերահսկում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կատարումը մասնակից պետությունների կողմից: Կոմիտեն պատասխանատվության է ենթարկում պետություններին մարդու իրավունքների խախտումների համար՝ քննության առնելով խոշտանգումների մասին հաղորդումները։

Քաղհասարակության կազմակերպությունների զեկույցը վերաբերում է խոշտանգումների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ Ադրբեջանի պարտավորությունների կատարմանը, մասնավորապես հայերի նկատմամբ էթնիկ խտրականության հիմքով կատարված խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերին։

«Վերջին դիտարկումից հետո Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը զգալիորեն վատթարացել է։ Ի լրումն այլակարծության, ԶԼՄ-ների նկատմամբ խիստ ճնշումների, հիմնարար ազատությունների անհամաչափ սահմանափակումների, խոշտանգումների և ներքին կամայական կալանավորման պրակտիկայի՝ Ադրբեջանը մի շարք ռազմական հարձակումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ: Ուժի կիրառումը զուգորդվել է մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, այդ թվում՝ խոշտանգումներով, Լեռնային Ղարաբաղի 9 ամիս տևած շրջափակմամբ, տեղի հայ բնակչության ահաբեկմամբ, ինչը 2023 թվականի սեպտեմբերին հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը»,- ասված է զեկույցում։

Կազմակերպությունները նշել են, որ չորրորդ պարբերական դիտարկումից ի վեր Ադրբեջանը չի կատարել Կոմիտեի հանձնարարականները՝ ապահովելու խոշտանգումների և անպատժելիության պրակտիկայի շարունակական խնդրի նկատմամբ զրոյական հանդուրժողականության մոտեցումը։

Զեկույցում կազմակերպությունները ներառել են մի շարք առաջարկություններ Ադրբեջանի պարտավորությունների կատարման վերաբերյալ՝ մասնավորապես պահանջելով անհապաղ հայրենադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, իրականացնել անկախ, հրատապ քննություն հայ գերիների սպանության, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ 2020-2023 թվականների ռազմական գործողությունների համատեքստում, պատասխանատվության ենթարկել այդ խոշտանգումների համար մեղավորներին և տրամադրել լրացուցիչ հստակ տեղեկություններ ենթադրյալ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի քննությանն ուղղված քայլերի վերաբերյալ, ինչպես նաև հայ գերիների համար ապահովել անարգել կապն իրենց ընտրած փաստաբանի, ընտանիքի անդամների հետ։

Քաղաքացիական հասարակության վերոնշյալ կազմակերպություններն ունեն երկարամյա փորձ խոշտանգումների դեմ պայքարում՝ մոնիտորինգի, հաշվետվությունների և ջատագովության միջոցով։

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է անգլերենով այստեղ։