Ծառուկյանի «Մուլտի տրանս»-ի տնօրենն Աբովյանի միջադեպից հետո ձերբակալվել է, բայց ազատ արձակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 16:11
Մուստաֆաևը հայտնել է՝ որքան բեռ է ՌԴ-ից Հայաստան տեղափոխվել Ադրբեջանի տարածքով
16.04.2026 | 16:03
Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.04.2026 | 15:59
Իրանը դադարեցրել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը Իսրայելի հարվածներից հետո
16.04.2026 | 15:51
Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու տարածաշրջանային զարգացումները
16.04.2026 | 15:44
ՀՀ-ից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի արձանագրվել. ՊԵԿ
16.04.2026 | 15:33
«Ձեզ չեն ասե՞լ, բաց կապով ինձ մի զանգեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 15:25
14 ձերբակալված կա Արտաշատում խուզարկությունից հետո // Բուշերի ԱԷԿ-ից ՀՀ-ով 94 ռուս է տարհանվել․ ԼՈՒՐԵՐ
16.04.2026 | 15:16
Ամերիկյան ընկերությունը դատի է տվել Մեսիին
16.04.2026 | 15:05
Մատվիենկոն ադրբեջանական Մեջլիսի նախագահի հետ AZAL-ի օդանավի վթարի և Մոսկվա-Բաքու հարաբերությունների հարցեր է քննարկել
16.04.2026 | 14:59
«Ալիկն ա առել շալվարները», «Փողը ստացա՞ր»․ ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել
16.04.2026 | 14:49
Հղի և ծծկեր երեխա ունեցող կանանց ստիպում են ընտրակաշառք բաժանել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 14:40
ԱՄՆ-ում դեմոկրատներն իմփիչմենթի գործընթաց են սկսել Պենտագոնի ղեկավարի դեմ
16.04.2026 | 14:32
Նույն կասկածանքով են. Ղազինյանը` Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 14:24
Փաշինյանը չափազանցնում է․ թոշակառուն Գյումրի-Լառնակա 5 ավիատոմս չի կարող գնել
16.04.2026 | 14:22
«Ռեալը» դիտարկում է նոր գլխավոր մարզիչի չորս թեկնածու
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նախորդ շաբաթ Ազգային ժողովում անդրադարձել էր Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։ Պատգամավորը կասկած էր հայտնել, թե իրավապահ մարմինները մեղմ հոդվածներ են առաջադրել մեղադրյալներին՝ վախենալով Սահմանադրության հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքի շուրջ, իր խոսքով, «մեծահարուստ մարդու արձագանքից»՝ ակնարկելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

«Կարո՞ղ ա՝ մեր գործընկերները վախենում են այդ հասարակական տրանսպորտային կազմակերպության հետ փոխկապակցված մի շատ մեծահարուստ մարդու արձագանքից հիմա կամ մի քանի տարի հետո, երբ ինչ-որ բան փոխվի, իրենց կարծիքով: Կարո՞ղ ա, «վսյո տակի», մեր գործընկերները նման «մասկի շոուներ», որ անում են, օրինակ, մանկահասակ երեխաներ ունեցող աշխատակիցների կամ բավական պարտաճանաչ և բարեխիղճ պաշտոնյաների նկատմամբ, պետք է անեին այդ տրանսպորտային կազմակերպության գրասենյակում, կամ այդ գրասենյակի ղեկավարի տանը և ուրիշ հոդվածներ առաջադրեին»,- ասել էր Թորոսյանը։

Factor TV-ն գրավոր հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պարզելու՝ արդյո՞ք ճնշումներ կամ կաշկանդվածություն ունեցել է գերատեսչությունը։ Դատախազությունը ոչ ուղիղ արձագանք է հնչեցրել Թորոսյանի ելույթին։

«Դեպքից անմիջապես հետո Աբովյան քաղաքի տարբեր վայրերից, ինչպես նաև «Մուլտի Տրանսպորտ» ՍՊ ընկերության գրասենյակից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և Աբովյանի քննչական բաժին է ներկայացվել 11 անձ, այդ թվում՝ «Մուլտի Տրանսպորտ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը: Ներկայացված անձինք հարցաքննվել են»,- նշել են Դատախազությունից։

Աղմկահարույց միջադեպը մարտի 7-ին էր տեղի ունեցել Աբովյան քաղաքում, ըստ իրավապահների՝ ութ հոգով շրջափակման մեջ են վերցրել մեկ հոգու և ծեծել։  ՔԿ-ն տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է՝ տղամարդուն ոչ միայն հարվածել են ձեռքերով ու ոտքերով, ծեծկռտուքի մասնակիցներից մեկն անգամ կրակել է տղամարդու ուղղությամբ։ Ֆիզիկական բռնությունն ուղեկցվել է հայհոյանքներով։

ՔԿ-ի հրապարակած տեսանյութում, պարզվում է, ծեծկռտուքի մի մասն է միայն։ Միջադեպը սկիզբ է առել դեռ Երևանի Ազատության պողոտայից։ Բռնության ենթարկված աբովյանցին Factor TV-ին փոխանցել էր, որ Երևանում վեճ ու քաշքշուկ է եղել «Մուլտի տրանս» ընկերության աշխատակցի մասնակցությամբ։ Նշենք, որ այս ընկերությունը, որը պատկանում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին, իրականացնում է Երևան-Աբովյան ուղևորափոխադրումները։

Տուժողի փոխանցմամբ՝ իր հետ Երևանում անհարգալից է խոսել ՔԿ-ի հրապարակած տեսանյութում երևացող անձը, որը հասնելով Աբովյան՝ հարձակվել է իր վրա։ Շուրջ 10 հոգով քաղաքացուն ծեծի ենթարկելու պատճառը միայն այն է, որ նա համարձակվել է իր ծանոթին Երևանից տեղափոխել Աբովյան։ Այստեղ գրեթե բոլորը գիտեն, որ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանս» ընկերության աշխատակիցները կանգառներում և հարակից տարածքներում հսկողություն են իրականացնում՝ վերահսկելով, որ հանկարծ ավտոբուսի ուղևորը տաքսի չնստի։ Դատախազությունը գրավոր պատասխանում մանրամասներ է ներկայացրել, թե միջադեպի մասնակիցներից ում ինչ մեղադրանք է առաջադրվել։

«Մարտի 7-ի միջադեպի առթիվ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Հայկ Մանուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից անձի նկատմամբ ֆիզիկական ներգործություն) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը), Ռոլանդ Դավթյանի, Արտակ  Մարգարյանի և Կարեն Հայրապետյանի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ֆիզիկական ներգործությունը և խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից)։ Հայկ Մանուկյանի և Արտակ Մարգարյանի նկատմամբ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Կարեն Հայրապետյանի և Ռոլանդ Դավթյանի  նկատմամբ ընտրված է տնային կալանքը. որոշումները Դատախազության կողմից բողոքարկվել են Վերաքննիչ քրեական դատարան»,- պատասխանում նշել են Գլխավոր դատախազությունից։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է իրականացվել Հայկ Մանուկյանի բնակության վայրում: Խուզարկության արդյունքում, ի թիվս այլնի, հայտնաբերվել են տարբեր տրամաչափերի 5 փամփուշտ, զենք, դրա մեջ գտնվող փամփշտատուփում՝ 6 փամփուշտ, 29 որսորդական փամփուշտ, զենքի վերաբերյալ փաստաթղթեր, զենք կրելու հարմարանքներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան