Հայաստանում չեմ․ Գուրգեն Արսենյանը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին 

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ես այս պահին Հայաստանում չեմ»,- Factor.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Գուրգեն Արսենյանն՝  անդրադառնալով ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին լուրերին։

Երբ խնդրեցինք ամեն դեպքում մեկնաբանել այդ տեղեկությունները, պատգամավորը կարճ պատասխանեց․ «Նման հարցերի չեմ անդրադառնում»։  Իսկ թե որտեղ է գտնվում իշխանական պատգամավորը՝ չկարողացանք ճշտել։

Հարկ է նկատել, որ  խորհրդարանականների գործուղումների մասին որոշումներում պատգամավորի անունը որևէ ցուցակում ներառված չէ։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գուրգեն Արսենյանը իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հարցում տարաձայնությունների պատճառով, հնարավոր է, առաջիկա շաբաթներին վայր դնի պատգամավորական մանդատը։

Ինչպես հայտնի է՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ԱԳՆ էին ուղարկել Արսենյանին ՌԴ դեսպան նշանակելու հայտը, բայց ագրեմանն (պետության նախնական համաձայնությունը՝ ընդունել որևէ անձի՝ որպես այլ պետության դիվանագիտ- խմբ․) այդպես էլ չի եղել։  Գուրգեն Արսենյանը լրագրողների հետ ճեպազրույցում  հաստատել էր, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է իր թեկնածությունը։

Միևնույն ժամանակ, նա ապատեղեկատվություն էր որակել այն լուրը, թե ՌԴ-ն մերժել է  իր ագրեմանը։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնն այս պահին զբաղեցնում է Պն նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։