Թատրոնն այն ճանապարհներից մեկն է, որը հասարակությանը տանում է դեպի հոգևոր ապաքինում․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Լուրեր

08.07.2026 | 16:59
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել նրանց գրանցումը
08.07.2026 | 16:50
ԿԳՄՍՆ-ն Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրում է նախաձեռնում
08.07.2026 | 16:38
Խորվաթիայի հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչը հեռացավ պաշտոնից
08.07.2026 | 16:29
«Գրենլանդիան չի վաճառվում»․ Դանիայի վարչապետը խոստացել է պաշտպանել կղզին
08.07.2026 | 16:18
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ-ի փոխնախագահ
08.07.2026 | 16:06
Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցն Իսրայել՝ ԱՄՆ-Իրան վերջին լարվածության ֆոնին
08.07.2026 | 15:53
Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել է
08.07.2026 | 15:45
Պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիության ժամկետն ավարտվել է․ ԿԸՀ-ն Դատախազության միջնորդությունները հետ է ուղարկել
08.07.2026 | 15:37
«Գազպրոմ»-ը հայտնել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Թուրքիային գազ մատակարարող օբյեկտի վրա հարձակման մասին
08.07.2026 | 15:28
Թրամփը դժգոհել է ՆԱՏՕ-ից, Իսպանիան անվանել «սարսափելի գործընկեր» և կրկին խոսել Գրենլանդիայի մասին
08.07.2026 | 15:19
Ռուբեն Վարդանյանի կինը միջազգային աջակցություն է խնդրում Բաքվում պահվող հայ գերիներին տեսակցելու նախաձեռնության համար
08.07.2026 | 15:10
ԵՄ-ն ականազերծման մեքենա է նվիրել ՀՀ-ին // Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ից առգրավումներ կարող են լինել․ ԼՈՒՐԵՐ
08.07.2026 | 15:03
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
08.07.2026 | 14:56
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը մոտ է ստորագրմանը․ Հորդանանի ԱԳ նախարարը՝ Բաքվում
08.07.2026 | 14:47
Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանը շատ ծանր է տարել․ փաստաբան
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ուղերձում ասվում է․

«Թատերական աշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ թատերասերներ,

ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մշակութային կյանքի, թատերասեր հանրության համար կարևոր իրադարձություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու թատրոնի անփոխարինելի դերը բոլոր ժամանակներում։ Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունը՝ իր վարքականոններով, կենցաղավարությամբ, բարոյահոգեբանական նկարագրով, արժեհամակարգով և գեղագիտական ընկալումներով։ Թատրոնը նաև այն ճանապարհներից մեկն է, որը հասարակությանը տանում է դեպի կատարելագործում, ինքնակրթում և հոգևոր ապաքինում։

Թատրոնների զարգացման նպատակով մենք ձեռնամուխ ենք եղել թատերհամերգային կազմակերպություններում ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, որն ապահովել է էական փոփոխություն և նոր որակի է հասցնելու թատերական գործունեությունը՝ նպաստելով տնտեսության կարևոր ճյուղի՝ ստեղծարար արդյունաբերության զարգացմանն ու մշակութային կյանքին մարդկանց հաղորդակցմանը՝ այդպիսով բարձրացնելով նաև կյանքի որակը:

Մենք կարևորում և խրախուսում ենք նաև թատերական գործունեության մասնավոր նախաձեռնությունները և աշխատանքի նորարար ոճը՝ արվեստի այս տեսակը դիտարկելով ունեցած արժեքների պահպանման ու նորի գիտակցման ներդաշնակ հարաբերակցության մեջ:

Թատրոնի գրավչությունը բարձրացնելու, այն հասարակության ավելի լայն շերտերին՝ դպրոցահասակ երեխաներից սկսած՝ ավելի հասանելի և հետաքրքիր ներկայացնելու, թատերական կյանքն աշխուժացնելու և առավել մրցունակ դարձնելու ուղղությամբ պետության ուշադրությունը լինելու է շարունակական։

Ընդամենը օրեր առաջ` Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, մենք հայտարարեցինք «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնության մասին, որի շրջանակում բազմաթիվ թատրոններ հանրության համար բացել են իրենց հյուրընկալ դռները ոչ միայն տարբեր ներկայացումներով, այլև կրթամշակութային ծրագրերով, ճանաչողական շրջայցերով, անվանի դերասանների և բեմադրիչների հետ հանդիպումներով` ցուցադրելով թատրոնի իրականությունը վարագույրից այն կողմ` հետնաբեմում։ Մենք նախատեսել ենք, որ այս ծրագրի հիմնական շահառուները լինելու են դպրոցականները, որոնց համար թատրոնը ներսից տեսնելու հնարավորությունը կարևոր նշանակություն կունենա նաև մասնագիտական կողմնորոշման առումով: Թատերական շաբաթը դառնալու է մեր մշակութային կյանքի անբաժան մասը և իրականացվելու է ամեն տարի:

Այս կարևոր օրն առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել թատրոնի երախտավորներին, որոնք իրենց գործունեությամբ թատրոնի պատմությունն են կերտում՝ միաժամանակ կերտելով հասարակության նկարագիրը։

Թատրոնի նվիրյալներին իրենց ստեղծագործ և պատասխանատու գործում մաղթում եմ անսպառ ներշնչանքներ, նոր գաղափարների իրագործման կամք և խիզախություն, իսկ մեր թատերասերներին՝ մշակութային բուռն օրեր և նոր բացահայտումներ»։