Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության հետ քննարկվել են ընտրական օրենսդրության բարեփոխումները

Լուրեր

05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀՄ/ԺՀՄԻԳ-ին՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում կայուն փոխգործակցության համար և բարձր գնահատել նախագծերի վերանայման շրջանակներում ձևավորված կառուցողական երկխոսությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Կողմերը քննարկել են 2023թ. հոկտեմբերին ընդունված Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը։ Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկների մեծ մասն ընդունվել և իրացվել են նախագծերում։ Նախագիծը լրամշակվել է քաղաքացիական հասարակության հետ համընդգրկուն քննարկումների արդյունքում՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ սերտ համագործակցությամբ։

Անդրադառնալով կարծիքում ներառված որոշ հիմնահարցերին, կողմերը քննարկել են գործող կարգավորումներն ու առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես անդրադարձ է կատարվել ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեցող անձանց ու կազմակերպությունների շրջանակի ընդլայնմանը, նախընտրական հիմնադրամներին գումարների փոխանցման կարգավորումներին, քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնմանը և այլ բաղադրիչների։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Արդարադատության նախարարությանը՝ ձևավորված արդյունավետ համագործակցության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքն ու դրա արդյունքները մանրամասն քննարկելու համար։

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու կարծիքում ներկայացված սկզբունքային առաջարկների շուրջ երկխոսությունը։

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության կազմում էին Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամներ՝ Օլիվեր Կասկը և Կատաինա Պաբելը, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Ջասենը, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով խորհրդական Համաձիրիպի Մունիքվան։ Հանդիպմանը ներկա էին նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը»,- ասված է հաղորդագրության մեջ։