Ինչո՞ւ է նախագահի պաշտոնական կայքում անհասանելի դարձել «Արցախ» բաժինը․ պարզաբանում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում ժամանակավորապես անհասանելի է «Արցախ» բաժինը, որովհետև այն լրամշակման և խմբագրման կարիք ունի։ Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանն՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ահազանգին, որ նախագահի պաշտոնական էջից հանել են «Արցախի Հանրապետություն» բաժինը։

«Մեր կայքի «Արցախի Հանրապետություն» բաժնի բովանդակությունը նույնությամբ վերատադրում էր ԱԳՆ-ի կայքի «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժնի ինֆորմացիան։ Այդտեղ շարադրված են եղել նախկինում ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկություններ։ Այդտեղ ներառված չեն եղել նաև Արցախի հետ կապված վերջին զարգացումները՝ Արցախյան 44-օրյա պատերազմ, 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան և դրանց առնչվող մյուս դեպքերը»,- մեկնաբանեց նա։

Միևնույն ժամանակ նախագահականից վստահեցրին՝ որևէ միտում չկա․ ըստ Մարգարյանի՝ երբ «Արցախի Հանրապետություն» բաժնում ներառված տեղեկատվությունը թարմացվի և լրացվի, այն հանրապետության նախագահի պաշտոնական կայքում դարձյալ հասանելի կլինի։

Նշենք՝ փետրվարի 13-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել էր «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը, որը ներառված էր «արտաքին քաղաքականություն» բաժնում։

Նախարարությունից հայտարարել էին, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի «պատշաճ ժամկետներում»։ Արտաքին քաղաքական գերատեսչությունից, սակայն, այդպես էլ վերջնաժամկետը չէին հստակեցրել։
Մեկուկես ամիս անց բաժինը դեռևս հասանելի չէ։ Թե ինչ փուլում են բաժնի վերականգնման աշխատանքները, փորձեցինք ճշտել ԱԳՆ-ից, բայց խոսնակի հետ կապվել չհաջողվեց։

Հիշեցնենք՝ մինչև ՀՀ ԱԳՆ-ի կայքից «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինն անհասանելի դառնալը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը դժգոհել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի՝ Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում։

Ամիրբեկովը մատնանշել էր Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Արցախի խնդրին նվիրված հատվածում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

Մանյա Պողոսյան