ՌԴ-ում «Ինչո՞ւ «Կրոկուս»-ը, ոչ թե Կրեմլը» գրառման հեղինակին ձերբակալել են օդանավակայանում՝ Երևան ուղևորվելիս

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սանկտ Պետերբուրգի «Նոր Հոլանդիա» արվեստի կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոքսանա Շատունովսկայայի ամուսինը՝ Նիկոլայ Կոնաշենոկը՝ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին հայտարարություններ է արել, որոնք հանգեցրել են նրա ձերբակալության, գրում է Meduza-ն։

«Ինչո՞ւ «Կրոկուս»-ը, ոչ թե Կրեմլը»,- մայիսի 24-ին գրել է Կոնաշենոկը։

«Պիկնիկը հրեշավոր խումբ է, սակայն, ամեն դեպքում, փոքր է, եթե լիներ Брат-2-ի համերգը»,- նշվում է նրա երկրորդ գրառման մեջ։

Նրա ծանոթները նշել են, որ Կոնաշենոկը միշտ փորձել է ուշադրություն գրավել իր վրա և «այդ մասին լուրջ չի գրել»։

Ավելի ուշ նա ջնջել է իր հաղորդագրությունները, բայց մինչ այդ նկատել են իշխանամետ տելեգրամ-ալիքները։ Վերջինները գրել են, որ Կոնաշենոկը «Նոր Հոլանդիայի» տնօրենի ամուսինն է, նաև պնդել են, թե նա, առնչություն ունի նաև արվեստի տարածքի աշխատանքի հետ։ Սկանդալի ֆոնին Շատունովսկայան մարտի 25-ի կեսօրին Instagram-ում գրել է, որ հեռանում է «Նոր Հոլանդիայի» գլխավոր տնօրենի պաշտոնից, նաև նշել, որ Կոնաշենոկը երբեք չի աշխատել նախագծում։

Շատունովսկայան ընդգծել է, որ ինքը «չի պաշտպանում կամ դատապարտում» ամուսնու ասածը և ամբողջ սրտով ցավակցում է ահաբեկչության զոհերին, բայց «մնում է իր ընտանիքի հետ»։

Ինքը՝ Կոնաշենոկը, մարտի 25-ի երեկոյան ձերբակալվել է Պուլկովո օդանավակայանում, որտեղից պատրաստվում էր թռչել Երևան։

Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ձերբակալվածի գրառումները պարունակում են «ծայրահեղականության նշաններով հայտարարություններ», և քրեական գործ հարուցելու հարցը որոշվում է։ Ոստիկանությունը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ տղամարդը ներողություն է խնդրում տեսախցիկի առաջ։

«Ներողությունն եմ խնդրում, ես չեմ աջակցում ահաբեկչությանը։ Կատարվել է հրեշավոր հանցագործություն, որի համար մենք բոլորս սգում ենք»,- նշել է Կոնաշենոկը։