Մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն ունեն դասավանդել դպրոցներում․ ԿԳՄՍՆ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն ունեն դասավանդել դպրոցներում․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բուհի առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով մինչ այժմ երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մշակած ծրագրերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 25-ի 432-Ա/2 հրամանով այդ նպատակով գործածության են երաշխավորվել նաև Երևանի պետական համալսարանի մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման վերապատրաստման դասընթացի 3-ամսյա մոդուլները:

Իրականացվող դասընթացները և հատկացվող կրեդիտներն են՝

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (5 կրեդիտ՝ 150 ժամ, որից 70 ժամ՝ լսարանային, 80 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)

Մանկավարժություն (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ՝ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)

Հոգեբանություն (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից՝ 60 ժամ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)

Մասնագիտական կամընտրական դասընթացներ. ուսուցման և դասավանդման մեթոդիկա (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ լսարանային, 60 ժամ ինքնուրույն և արտալսարանային)

Կրթական ժամանակակից տեխնոլոգիաներ (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ՝ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)

Հետազոտական աշխատանք (3 կրեդիտ՝ 90 ժամ)

Մանկավարժական պրակտիկա (6 կրեդիտ՝ 180 ժամ)

Ընդամենը 30 կրեդիտ՝ 900 ժամ: Մեկ ECTS կրեդիտը համարժեք է 30 ժամ լրիվ /լսարանային, արտալսարանային և ինքնուրույն/ ուսումնական բեռնվածությանը: