Ինչից է զգուշանում Փաշինյանը. Աթենքի դեմոկրատիայի հետքերով. կարծիքներ

Լուրեր

14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակը հռչակեց որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին և խոսեց նաև նոր սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու մասին։

«Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որոնց իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանը ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին։ Եվ ուրեմն, այդ փոփոխությունները պետք է ընդունի հենց այդ Ազգային ժողովը և դա տեղի կունենա միայն մի պայմանում, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձևակերպեք որպես ձեր կողմից հստակ պահանջ։ Երբ որ դուք ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Արձակուրդում գտնվող «Հայաստանի Հանրապետական» կուսակցության մի շարք անդամներ՝ ՀՀ արդարադատության նախկին   նախարարներ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, ՀՀԿ խոսնակ Շարմազանովը հանդես եկան  դատապարտող հայտարարություններով, իսկ  ՀՀԿ  խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր  հայտարարության մեջ սույն առաջարկը  որակեց որպես  աթենական դեմոկրատիա։

Հիշեցնենք, որ  քաղաքագիտության մեջ Աթենքի ժողովրդավարությունը կոչվում է  ուղիղ կամ  մասնակցային ժողովրդավարություն, որի պատմական անալոգը հին Աթենքն է, որտեղ չափահաս և ազատ քաղաքացիները քաղաքի գլխավոր փողոցում համատեղ քննարկում էին  պատերազմ հայտարարելուն, խաղաղություն կնքելուն վերաբերող և այլ հրատապ, կարևոր քաղաքական հարցեր։

Որքանո՞վ է այս մոդելը կիրառելի ժամանակակից աշխարհում  և կարող է համապատասխանել ժողովրդավարության,մասնավորապես, արևմտյան արժեքային համակարգին,նաև՝ ԱԺ-ում ներկայացված  քաղաքական ուժերը և ՀՀԿ-ն համաձա՞յն կլինեն ԱԺ-ի ի ինքնալուծարմանը․ այս և այլ հարցերի մասին Factor.am –ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որն այս ընթացքում արդեն գիրք է գրել «Թավշյա հեղափոխության» մասին, հարցին, թե որքանով է այս մոդելը համահունչ արդի ժողովրդավարական արժեքներին, ասաց․«Երբ չի աշխատում ներկայացուցչական դեմոկրատիան, երբ պառլամենտը լեգիտիմ չէ, չի աշխատում, այո’, ժողովուրդը և քաղաքական առաջնորդներն անցնում են ժողովրդական դեմոկրատիային՝ ուղիղ դեմոկրատիային, երբ հրապարակներում ընտրում են լիդերներ, որոշումներ են ընդունում։ Հին Հունաստանի դեմոկրատիայի մոդելն  այն է, որ ժողովրդի միջից ընտրում են պառլամենտ և այս մարմինը որոշումներ է ընդունում, բայց քանի որ Հայաստանում պառլամենտի ընտրություններն այդպես էլ չկայացան, այս մարմինը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, ուղիղ դեմոկրատիան շատ էլ ճիշտ է, ինչի մասին  ասել եմ նաև ես և ինչը ես ողջունում եմ»։

Այսինքն, ըստ Ստեփան Գրիգորյանի, այո’, հիմա Հայաստանում պետք է գործի ուղիղ դեմոկրատիա։ Ասաց, որ թող ոչ ոք սրանից չնեղանա։

Ստեփան Գրիգորյանը  հաստատական պատասխան տվեց հարցին, թե ժամանակակից Հայաստանում կարո՞ղ է գործել մոդել, որը կիրառվել է (Լատինական Ամերիկայի երկրներում նման տարրեր պարունակող քաղաքականություն տարբեր հեղափոխություններից հետո որոշ ժամանակ գործել է ) անտիկ աշխարհում, ասելով․« Մեծ գաղտնիք չէ, որ ամենալավ դեմոկրատիան ուղիղ դեմոկրատիան է, և  երկրներում, որտեղ Հայաստանի տիպի վիճակ է, այո, պետք է կիրառել ուղիղ դեմոկրատիա։ Եթե այս ԱԺ-ն, լեգիտիմ չլինելով,  ունակ չէ նորմալ որոշումներ ընդունելու, ինչ է՝ կործանվի՞ ժողովուրդը, ինչ եք առաջարկում»,-հարցրեց քաղաքագետը։ 

Մյուս կողմից, կարելի՞ է ասել, որ նման ուղիղ դեմոկրատիայի մոդելի կիրառման նախադեպ արդեն իսկ կա Հայաստանում և արդյո՞ք դա  մայիսի 8-ին ԱԺ-ի կողմից 9 հոգանոց խմբակցությունը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելը չէր։

«Այո’»,-ասում է  Ստեփան Գրիգորյանը, բայց  այն վերապահումով, որ «այդ դեմոկրատիայով վարչապետը ընտրվել է, բայց հետո սա, ֆորմալ առումով արձանագրվել է Ազգային ժողովում»։

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ առաջարվող մոդելը գուժում է Հայաստանում իշխանության մահը, որ դա, իրականում, ուղիղ ճանապահ է դեպի, «տրոյկաներ», ապա քաղաքագետը  նկատեց, որ ՀՀԿ-ն վաղուց մոռացել է ժողովրդի մասին և դա է պատճառը, որ այս մոդելը հանրապետականներին  դուր չի գալիս։

Իհարկե, ըստ նրա, ի վերջո, պետք է անցում կատարվի ժողովրդական ներկայացուցչական ժողովրդավարությանը՝ ազատ, արդար ընտրությունների միջոցով նորմալ պառլամենտ ընտրելուց հետո, բայց մինչ այդ Հայաստանում ճիշտ կլինի ժողովրդի ուղիղ կառավարումը։ Նաև այն պատճառով, որ Հայաստանում «հին» դատարաններ են։

ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ «տեխնիկական մեծամասնություն» հանդիսացող ՀՀԿ-ն կգնա ԱԺ-ի ինքնալուծարման, ասաց, որ չի կարող պատասխանել ՀՀԿ անունից, (նաև, որովհետև այդ հարցի շուրջ  քննարկում դեռ չի եղել), բայց համաձայնեց ներկայացնել հարցի շուրջ անձնական դիտարկումները։

Նախկին քաղաքական մեծամասնության ներկայուցիչն, ի դեպ,  հասկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունները  և նաև այն, թե Փաշինյանն ի՞նչ է ենթադրում և ի՞նչ սցենարներից է փորձում խուսափել։

«Նա ելնում է այն կանխավարկածից, որ այսօրվա ընդդիմությունը՝ ՀՀԿ-ն, կամ ոչ միայն, կարող է օգտվել սահմանադրական նորմից, որ վարչապետի հրաժարականից հետո  կարող է  2 անգամ նոր վարչապետ չընտրվի և դրանով՝ լինի ԱԺ լիազորությունների վաղաժամկետ դադարեցում և  հիմք ստեղծվի արտահերթ ընտրությունների համար։ Նա ենթադրում է, որ դրանից հետո  կփորձեն ընտրել նոր վարչապետ, ուստի, հնարավոր զարգացումներից խուսափելու համար, ճիշտ է համարում ունենալ սահմանադրական մի օրենք, որը կընդունվի առնվազն  ԱԺ –ի կողմից երկու  երրորդով   և որը կամրագրի ինքնալուծարման ինստիտուտը։ Այսինքն՝ ԱԺ-ն որոշում կկայացնի ինքնալուծարման համար»,- մեկնաբանում է Խոսրով Հարությունյանը։

Նրա ձևակերպմամբ՝ առաջին հայացքից սա նորմալ ու տրամաբանական առաջարկ է, բայց, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է։ Այն է՝ ենթադրենք, թե ԱԺ-ն երկու երրորդով այդ սահմանադրական  օրենքն ընդունեց, այն արձանագրելո՞ւ է, թե ձայների ինչ համամասնությամբ պետք է ԱԺ-ն  ինքնալուծարման մասին  որոշում կայացնի ։ Եվ նաև  հարց՝ որտեղի՞ց հավանականություն, որ այդ որոշումը կկայացվի։

 «Այսինքն՝ դրա համար նորի՞ց պետք է կիրառվի հանրային ճնշման գործի՞քը ․․․եթե դա այդպես է, ուրեմն, նույն ինքնալուծարման ինստիտուտը ես, օրինակ, ինքնին շատ լուրջ ինստիտուտ չեմ համարում։ Դա այսրոպեական խնդիր կարող է լուծել, բայց որպես սահմանադրական կառավարման համակարգ չի կարող աշխատել։ Եվ որ ասում եք՝ ուղիղ  ժողովրդավարություն, ապա ժողովուրդը գնում է, ստիպում է,  չէ՞, հասկացա՛նք։  Բ այյց այդ նույն ճնշմամբ կարելի է հասնել նրան, որ նոր վարչապետ չընտրվի ( նկատի ունի՝ այլ անձ, քանՆիկոլ Փաշինյանը)», այլ ոչ թե  գործի  դնել մի ինստիտուտ, որը կարող է մի պահ գործել, բայց ոչ մշտապես։ Հո ամեն անգամ ԱԺ-ն իր որոշումները չպե՞տք վերանայի ԱԺ-ն պաշարելուց հետո։ Նորից եմ ասում՝  ես հասկանում եմ իրեն։ Ինքը ելնում է այն կանխավարկածից, որ պայմանավորվածություններ կամ բանակցություններ հնարավոր չեն։ Ինքը ասում է՝ «ես իրենց չեմ վստահում»։ Ե՛ս ասում եմ, որ նման քաղաքական նախաձեռնությունների ապագան խոստումնալից դարձնելու համար քաղաքական մշակույթի փորձ ձևավորելը  ավելի կարևոր է, քան որոշ սահմանադրական նորմեր և այդ  քաղաքական՝ հիմնական դերակատարների հետ պայմանավորվածությունների գալը։  Ըստ որում, հրապարակային, ոչ կուլիսային,  ինչը  պակաս երաշխիք չէ՝ հանրային կյանքը  բնականոն, ժողովրդավարական  զարգացումների հունով տանելու համար»,-ասաց Խոսրով Հարությունյանը։

Ուստի,նա,  իր անունից գոնե,  առաջարկ է ձևավորում։ Այն է՝  նոր բանակցություններ  ու պայմանավորվածություններ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի և առաջին հերթին, ՀՀԿ-ի միջև, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին  «չգցելու»  երաշխիքների  շուրջ։

«Գոնե կարող եմ Հանրապետական կուսակցությունից ասել՝ ՀՀԿ-ն այն կուսակցությունը չէ, որ անպատասխանատու քայլերի գնա և չի անի մի քայլ, որի արդյունքում ներքաղաքական կայունությունը կարող է հասարակությունը կանգնեցնել քաղաքական-քաղաքացիական բախումների շեմին։ ՀՀԿ-ն, որքանով , ես եմ հասկացել, նման քայլի   չի գնա»,-նկատեց ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը։

Դիտարկմանը, թե նորմա՞լ չէ, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ՀՀԿ-ին և հետևաբար, ինչ երաշխիք, որ ՀՀԿ-ն չի խախտի հենց հրապարակային   պայմանավորվածությունները, իր իսկ տված ազնիվ խոսքը, (մանավանդ, որ կան նախադեպեր, երբ Սերժ Սարգսյանը նույն՝ սահմանադրական հանրաքվեից առաջ ասել էր, որ  երբեք չի հավակնի վարչապետի պաշտոնին, բայց հավակնեց) Խոսրով հարությունյանը արձագանքեց․ «Կներե՛ք, Սերժ Սարգսյանը նույն հանրային ճնշման ներքո հրաժարական տվեց։ Եվ Հանրապետական կուսակցությունը՝ գիտակցելով քաղաքական պատասխանատվությունը և հասկանալով, որ նոր վարչապետ ընտրելու դեպքում հանրությունը    դաարձյալ  ոտքի կկանգնի, և հանրային կյանքն էլ նոր ալեկոծության մեջ կհայտնվի, երբեք նման քայլերի չեն գնա։ Նորից եմ ասում՝ եթե կլինեն պայմանավորվածություններ»։

Մեկ այլ հարցի շուրջ․ Ռոբերտ Քոչարյանը  «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում   հայտարարեց, որ այլևս քաղաքականության մեջ է։  Բայց եթե Հայաստանն այլևս խորհրդարանական հանրապետություն չէ, և 2-րդ Նախագահն այլևս չի կարող  «Իմ  կուսակցությունն՝ իմ ժողովուրդն է»  կարգախոսով մասնակցել ընտրությունների, ապա հարց է առաջանում, թե  ո՞ր քաղաքական ուժը նրա համար կարող է դառնալ քաղաքական  հենարան։

Ի պատասխան՝  Խոսրով Հարությունյանը, նախ,   մեջբերեց  ՀՀԿ խոսնակ Շարմազանովի խոսքը, որ ՀՅդ-Ռոբերտ Քոչարյան համագործակցությունը չի բացառվում, ապա իր՝ Խոսրով Հարությունյանի անունից նկատեց, որ, իրականում, քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, բայցև ասաց, որ որքանեվ  ինքն է հասկանում՝ դա այդքան էլ միանշանակ չէ։  Հաշվի առնելով նույն ՀՀԿ-ի հասցեին ներքին ու արտաքին  քաղաքականության հարցերում 2-րդ նախագահի  կոշտ քննադատությունը։

 «Եվ թե Ռոբերտ Քոչարյանն իր երկրոդ բեմելը ինչ քաղաքական կոնֆիգուրացիաներով կփորձի իրականացնել , ցույց կտա ժամանակը»,-հավելում է  է Խոսրով Հարությունյանը։

ՀՅԴ-ի հարցում նա մի քիչ ավելի վստահ է, քանի որ ասաց․ «ՀՅԴ-ն , կարծում եմ, կարող է  դառնալ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենաարանը։ Կարծեք թե դա ուրվագծվում է»։

Անի Սահակյան