Ահաբեկչությունն ազգություն չի ճանաչում. Պուտինն ուղերձով դիմել է ժողովրդին

Լուրեր

25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
Բոլորը

«Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած հանցագործության բոլոր կատարողները, կազմակերպիչներն ու պատվիրատուները արդար պատիժ կկրեն, դա հարված է Ռուսաստանին և ռուս ժողովրդին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ռուսաստանցիներին ուղղված ուղերձում:

«Այս հանցագործության բոլոր կատարողները, կազմակերպիչներն ու պատվիրատուները կրելու են արդար և անխուսափելի պատիժ։ Ով էլ որ նրանք լինեն, ով էլ, որ նրանց առաջնորդի: Կրկնեմ՝ մենք կպատժենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են ահաբեկիչների թիկունքում, ովքեր պատրաստել են այդ ոճրագործությունը։ Դա հարված է Ռուսաստանին, մեր ժողովրդին»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ահաբեկչությունն ազգություն չի ճանաչում։

Պուտինը հայտարարել է, որ մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սուգ է հայտարարվել՝ «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության  կապակցությամբ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքել է ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության մասին լուրերը։

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան « Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ պետք է կայանար «Պիկնիկ» խմբի համերգը, պայթյուն է տեղի ունեցել: Մինչ այդ տեղեկություն էր ստացվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կրակոցների մասին:

Վերջին տվյալներով՝ 115 մարդ է զոհվել: