Սպիտակ տունը «Կրոկուս սիթիում» տեղի ունեցածն անվանել է «սարսափելի հարձակում»

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք բոլորս տեսնում ենք Մոսկվայից հաղորդագրություններ և տեսագրություններ: Մենք փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ։ Կադրերն ուղղակի սարսափելի են, շատ դժվար է դրանք նայել։ Սա դժվար օր է լինելու, մեր մտքերը նրանց հետ են (զոհվածների և վիրավորների ընտանիքների)»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ միջադեպն անվանելով «սարսափելի հարձակում»:
Քիրբին նաեև ասել է, որ ԱՄՆ-ը նախնական տեղեկություններ չի ունեցել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասին։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է կանգնած լինել «Կրոկուս սիթիում» տեղի ունեցած հարձակման հետևում, Սպիտակ տան խոսնակն ասել է, որ այս պահին որևէ ապացույց չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները որևէ կերպ կապված են ահաբեկչության հետ։