Մոնղոլիայում շուրջ 5 միլիոն կենդանի է ան կել դաժան ձմռան պատճառով

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Ծայրահեղ ցրտաշունչ ձմեռային եղանակը, որը հայտնի է ձուդ անունով, այս ձմռանը Մոնղոլիայում ավելի քան 4,7 միլիոն կենդանիների անկման պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ձուդը տեղի է ունենում, երբ ամառային երաշտն իր տեղը զիջում է առատ ձյան տեղումներին և ծայրահեղ ցրտերին: Ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -30°C կամ ավելի ցածր: Բարձր ձյան ծածկույթը և սառույցի հաստ շերտը ծածկում են արոտավայրերը, ինչը զրկում է անասուններին սննդի հասանելիությունից:

Նման եղանակային պայմանները Մոնղոլիայում սկսել են ավելի ու ավելի հաճախ տեղի ունենալ, այդ պատճառով արոտավայրերը չեն հասցնում վերականգնվել ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով, իսկ հովիվները չեն հասցնում անհրաժեշտ պաշարներ կուտակել։

Մոնղոլիայում շուրջ 300 հազար մարդ քոչվոր անասնապահ է։ Նրանց գործունեությունը կախված է խոշոր եղջերավոր անասուններից, այծերից ու ձիերից։ ԿԽՄԿ-ի տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբերից անասնապահությամբ զբաղվող առնվազն 2250 ընտանիք կորցրել է իր անասունների 70%-ը։ Ավելի քան 7000 ընտանիք այժմ չունի սննդի բավարար հասանելիություն։