ԱՄՆ արդարադատության նախարարությունը Apple-ին մեղադրել է սմարթֆոնների շուկան մենաշնորհայնացնելու մեջ

Լուրեր

30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
Բոլորը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը և երկրի 16 նահանգների գլխավոր դատախազները հայց են ներկայացրել Apple Inc.-ի դեմ՝ նրան մեղադրելով սմարթֆոնների շուկան մենաշնորհայնացնելու մեջ։ Apple-ի սահմանափակող գործողություններն «ամերիկացիների համար դժվարացնում են նոր սմարթֆոնների անցնելը (այլ արտադրողներից – խմբ.), խաթարում են հավելվածների, ապրանքների և ծառայությունների նորարարությունը և զգալի ծախսեր են առաջացնում մշակողների, բիզնեսի և սպառողների վրա», ասվում է տարածված հաղորդագրությունում:

Մասնավորապես, Apple-ին մեղադրանք է ներկայացվել, որ ընկերությունը, ի թիվս այլ բաների, արգելափակում է հարուստ ֆունկցիոնալությամբ հավելվածները, որոնք թույլ կտան օգտվողներին ավելի հեշտությամբ անցնել սմարթֆոնների տարբեր հարթակներ: Բացի այդ, դեպարտամենտի հայցում ասվում է, որ Apple-ը սահմանափակում է հավելվածների և ամպային հոսքային ծառայությունների զարգացումը, որոնք հնարավորություն են տալիս «վայելել բարձրորակ տեսախաղեր և ամպի վրա հիմնված այլ հավելվածներ՝ առանց սմարթֆոնների թանկարժեք սարքավորումների համար վճարելու»:

Ընկերությունը նաև միտումնավոր սահմանափակում է իր մեսենջերի ֆունկցիոնալությունը այլ արտադրողների սարքերի վրա։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Apple Watch-ի ֆունկցիոնալությունը ևս սահմանափակվում է, եթե այն միացված է այլ արտադրողների սմարթֆոններին:

Apple-ը, մեկնաբանելով նախարարության հայցը, ասել է, որ այն բավարարելու դեպքում կխաթարվի Apple-ի կարողությունը՝ «ստեղծելու այն տեխնոլոգիաները, որոնք մարդիկ ակնկալում են իրենից, որոնցում սարքավորումներն ու ծրագրակազմը, ինչպես նաև ծառայությունները փոխկապակցված են»: