Ադրբեջանի պահանջած 4 գյուղի հանձնումը պատերազմը կկանխի՞, թե միայն կհետաձգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը
  1. Հայաստանում աղմուկ է բարձրացրել և ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Իսկ ընդդիմանալու վերջը, ըստ նրա, մոտալուտ պատերազմը կլինի։

Այն, որ Ադրբեջանը չի ընդունում, որ օկուպացրել է 31 գյուղի հայկական տարածքներ, հայտարարել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, որն Ադրբեջանի հետ սահմանազատման պրոցեսում է ներգրավված։

Ի՞նչ սկզբունքներով է որոշվելու, որ Հայաստանն է իր զորքերը հետ քաշում 4 գյուղերից, իսկ Ադրբեջանը՝ ոչ, որ առաջինը պետք է ապաօկուպացնի Հայաստանի զավթած տարածքները։ Ի՞նչ քարտեզների, սկզբունքների հիման վրա է նախատեսվում սկսել սահմանազատումը։ Արդյո՞ք Ադրբեջանը Հայաստանին կվերադարձնի իր զավթած տարածքները՝ 200 ք/կմ տարածք Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից, Տավուշի 4 գյուղին պատկանող հողատարածքներ, որ զավթել է 1990-ականներին և, ի վերջո, անվիճելիորեն հայկական պատկանելությամբ Արծվաշեն անկլավը, որը նույնպես գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։

Ի դեպ, Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալն Ադրբեջանից պահանջել է հետ քաշել իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից՝ պնդելով, որ Ֆրանսիայի խնդիրն է՝ օգնել Հայաստանին պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։

Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են Լիլիթ Դալլաքյանը՝ քաղաքագետ, Դավիթ Կարապետյանը՝ միջազգայնագետ, Գևորգ Սաֆարյանը՝ ԱԺԲ անդամ, Հայկ Սահակյանը՝ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։