Փաշինյանի կառավարությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանի ընտանիքին պատկանող ընկերությանը 903 մլն դրամի արտոնություն տվեց

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Կառավարությունը գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանի ընտանիքին պատկանող «Երևանի շոկոլադի գործարանին» 903 մլն դրամի արտոնություն տվեց։ Գործադիրն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Երևանի շոկոլադի գործարանին» ՓԲԸ-ին մաքսատուրքից ազատելու որոշման մեջ: Փոփոխության համաձայն՝ մաքսատուրքից ազատվող ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 10․6 մլրդ դրամ։

Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել «Mark Sevouni» և «Sonuar» բրենդների շոկոլադե կոնֆետների, տեղական մրգերի բազայի վրա օրգանիկ չրերի, շոկոլադապատ չրերի ու մրգային հիմքով այլ կոնֆետների արտադրության համար, «որոնք լայն ճանաչում են ստացել հայկական ու միջազգային շուկաներում»։

Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով, որ ծրագիրը դեռևս գտնվում է իրականացման փուլում, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել փոփոխել ցանկով ներմուծվող ապրանքատեսակներից մի քանիսի քանակը, արժեքը, ծածկագիրը և անվանումը, ինչպես նաև ներմուծել 3.84 մլրդ դրամի չափով հումքի լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։

Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արտոնություն է տալիս նախկին իշխանությունների թիմակից գործարարի ընտանիքին պատկանող ընկերությանը։

Նախորդ տարվա օգոստոսին ևս կառավարության նիստում որոշվել էր մաքսատուրքից ազատել շոկոլադ արտադրող այս ընկերության ներմուծած հումքը և սարքավորումները։ Գործարանի ներկայացրած հիմավորմամբ՝ անցյալ տարի արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմել է 6․7 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվել է 459․3 մլն դրամ։

«Երևանի շոկոլադի գործարան»-ի հիմնադիր սեփականատերը գործարար, 2018 թվականի հունիսի 2-ին ՀՀԿ-ն լքած Արման Սահակյանի հայրն է՝ Սոս Սահակյանը։

«Երևանի շոկոլադի գործարան»-ը գործունեություն է ծավալում 2006 թվականից։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը գրանցվել է 2010 թվականին, համասեփականատերերն են Սոս Սահակյանը և Սոնա Սահակյանը։

Ուշագրավ է, որ «Երևանի շոկոլադի գործարան»-ի նկատմամբ Փաշինյանի կառավարության ուշադրությունը նաև այլ դրսևորումներ է ունեցել։
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր պաշտոնավորման ընթացքում 2 անգամ այցելել է գործարան՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։
2020 թվականին, երբ վարչապետը հանդիպումների շարք էր սկսել հայաստանյան գործարարների հետ, ընդունել էր նաև Արման Սահակյանին։

Հիշեցնենք, որ գործարար Արման Սահակյանը (առավել հայտնի «Սովրանոյի», կամ «Նեմիրոֆ»-ի Արման- խմբ․) բազմաթիվ բիզնեսներ է տնօրինում։ Նա «Սովրանո» ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է Ուկրաինայից, Իտալիայից օղու, կոնֆետների, ինչպես նաև ծխախոտի ներմուծմամբ, ուներ նաև մեդիա-հոլդինգ։
Արման Սահակյանը նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն ու նախագահն է։

Մանյա Պողոսյան