Խուցը լցված է ջրով, ջեռուցում չկա․ Ադրբեջանում ձերբակալված լրագրողները բողոքում են բանտային անտանելի պայմաններից

Լուրեր

23.02.2026 | 12:00
19-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան // Միրզոյանը Շվեյցարիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 11:55
Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ
23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանում իշխանությունների սկսած նոր բռնաճնշումների հետևանքով ձերբակալված անկախ լրագրողները բողոքում են բանտային անտանելի պայմաններից։ Մասնավորապես, «Abzas Media»-ի բանտարկված գլխավոր խմբագիր Սևինջ Վաքիֆքըզին (Աբբասովա) դժգոհ է Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանի պայմաններից, հայտնել է նրա փաստաբան Էլչին Սադիգովը։

Փաստաբանի խոսքով՝ խուցը, որտեղ պահվում է իր պաշտպանյալը, չի ջեռուցվում՝ ջեռուցման համակարգի խողովակները պայթել են։

«Խուցը գրեթե ամբողջությամբ ջրի մեջ է»,- ասել է նա։

Փաստաբանը նաև հայտնել է, որ մարտի 19-ին Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ քննարկվել է Սևինջի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարացնելու՝ Խաթայի շրջանային դատարանի որոշման դեմ բողոքը։ Ինչպես և սպասվում էր՝ բողոքարկման միջնորդությունը չի բավարարվել։

«Abzas Media»-ի գործով կալանավորված և նույն քննչական մեկուսարանում պահվող լրագրող Նարգիզ Աբսալամովան էլ աչքի վարակ է ստացել։

«Նարգիզն աչքի ինֆեկցիա է ստացել, նա նաև մրսել է։ Կարծես թե իմունիտետը թուլացել է, բժիշկը դեղեր է նշանակել»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Շահլա Գումբատովան։

Այս քննչական մեկուսարանում երկար ժամանակ պահվող հասարակական-քաղաքական ակտիվիստներից ու լրագրողներից շատերը դժգոհում են կալանավորման անմխիթար պայմաններից։ Փաստաբան Շահլա Գումբատովան, որն այցելել է կալանավայր, հայտնել է Քյուրդախանի քննչական մեկուսարանում պահվող քաղբանտարկյալների ինքնազգացողության վատթարացման մասին։ Նա նշել է, որ տնտեսագիտության պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուի առողջական վիճակը զգալիորեն վատացել է։

«Գուբադօղլուի արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացել է՝ հասնելով առավելագույնին։ Բժիշկը հիվանդին նշանակել է ինսուլինի ավելի մեծ չափաբաժին և զգուշացրել, որ այն նվազեցնելու այլ եղանակներ չկան։ Այժմ նրան տրվում է դեղամիջոցի առավելագույն թույլատրելի չափաբաժինը»,- ասել է փաստաբանը։

Ադրբեջանի իշխանությունների կառուպցիոն գործարքները բացահայտող Գուբադ Իբադօղլուն, որը հետաքննության մեջ է 2023 թվականի հունիսի 23-ից, մեղադրվում է կեղծ փողեր պատրաստելու, ձեռք բերելու կամ իրացնելու մեջ։ Իբադօղլուին միջազգային կառույցները համարում են քաղբանտարկյալ ու Բաքվին կոչ անում ազատ արձակել նրան։

Նշենք, որ «Abzas Media»-ի գործով նախորդ տարեվերջից Ադրբեջանի իշխանությունները մեկ տասնյակից ավելի լրագրողի են կալանավորել։

Էմմա Չոբանյան