Գերմանիայի ԱԳՆ է կանչվել Իրանի դեսպանը՝ 2022թ․ սինագոգի վրա հարձակում կազմակերպելու համար

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Գերմանիայում Իրանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ 2022 թվականին սինագոգի հրկիզման փորձի պատճառով, որը, Բեռլինի կարծիքով, ծրագրվել է Թեհրանի օգնությամբ, հայտնում է VOA-ն։

Գերմանիայի և Իրանի քաղաքացիություն ունեցող տղամարդը դեկտեմբերին դատապարտվել է 2 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման՝ կապված Արևմտյան Գերմանիայի Բոխում քաղաքի սինագոգի վրա հարձակումը կազմակերպելու հետ: 36-ամյա տղամարդը, որը նույնականացվել է միայն որպես Բաբակ Ջ., հարձակում է ծրագրել սինագոգի վրա, սակայն, ի վերջո, հրկիզիչ սարքը նետել է մոտակա դպրոցի շենքի վրա, հիշեցնում է AFP-ն՝ հավելելով, որ ոչ ոք չի տուժել:

Վճիռը կայացնելիս Դյուսելդորֆի դատարանը հայտարարել է, որ հարձակումը ծրագրվել է «իրանական պետական կառույցների» օգնությամբ։

Գերմանիայի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում հայտնել է, որ կանչել է Իրանի դեսպանին դատարանի որոշման գրավոր հիմնավորումը ստանալուց հետո։