Անկարայում ՌԴ դեսպանը հայտարարել է, թե ԱՄՆ-ը խոչընդոտներ է ստեղծում ռուս-թուրքական առևտրի համար

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև պատժամիջոցների մասով աշխատանքի նոր սխեման կարող է բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի հետ առևտրի և ապրանքաշրջանառության ծավալների վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը։

Ըստ նրա՝ «Վաշինգտոնն ամբողջ ուժով փորձում է խոչընդոտներ ստեղծել ռուս-թուրքական առևտրի համար և այն դնել խիստ վերահսկողության տակ»։

«Ամերիկացիներն ամբողջ ուժով փորձում են խոչընդոտել ռուս-թուրքական առևտրին, հնարավորության դեպքում՝ այն ​​դնել իրենց խիստ վերահսկողության տակ, իսկ արտաքին տնտեսական գործունեության թուրքական սուբյեկտները, ենթարկվելով ճնշման, ստիպված են իրենց համար ոչ ընդունելի ընտրություն կատարել։ Կարծում ենք, որ նման մանևրները բացասական կանդրադառնան մեր առևտրի ու առևտրաշրջանառության վրա»,- ասել է դեսպանը։

Դիվանագետը պարզաբանել է, որ Ռուսաստանից Թուրքիա փոխանցումների հետ կապված խնդիրը հիմնականում պահպանվում է, դրա լուծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Թուրքական «Hürriyet»-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման ֆոնին՝ քննարկվել և համաձայնեցվել են ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցները շրջանցելու համար թուրքական ընկերությունների նկատմամբ սահմանափակումները։

«Այն ընկերությունները, որոնք ունեն կամ ենթադրվում է, որ առևտրային գործունեություն են ծավալում Ռուսաստանի հետ, անմիջապես պատժամիջոցների են ենթարկվում ԱՄՆ-ի կողմից՝ առանց Թուրքիային հարցնելու կամ հետաքննություն պահանջելու։ Սա տնտեսության մեջ տարբեր խնդիրներ է առաջացրել։ Երկու երկրները պայմանավորվել են նոր համակարգի շուրջ։ «Պատժամիջոցների համապատասխանության սխեմա» կոչվող համակարգի համաձայն՝ ԱՄՆ-ը նախ կտեղեկացնի Թուրքիային պոտենցիալ ընկերությունների մասին և տեղեկություն կխնդրի այդ թեմայով։ Եթե ​​Թուրքիան հետաքննի և արդյունքների մասին զեկուցի, անհրաժեշտության դեպքում, քայլեր կձեռնարկվեն»,- գրել էր լրատվամիջոցը։

Էմմա Չոբանյան