Գերմանիայում բնակվող ադրբեջանցիները դիմել են Բունդեսթագին և ՆԳՆ-ին՝ Եվրոպայում Ալիևի քննադատներին չեզոքացնելու՝ Բաքվի կոչերի պատճառով

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Գերմանիայում բնակվող մի խումբ ադրբեջանցի ներգաղթյալ լրագրողներ դիմել են Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեզերին՝ Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքների կապակցությամբ։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը վերջերս հայտարարել էր, որ Եվրոպայում նախագահ Իլհամ Ալիևին քննադատողները պետք է անպայման չեզոքացվեն։

Ադրբեջանցի էմիգրանտների տարածած տեքստում նշվում է, որ Իլհամ Ալիևը Զահիդ Օրուջի միջոցով իր ուղերձը փոխանցել է եվրոպացի առաջնորդներին ու էմիգրանտներին։ Գերմանիայում բնակվող լրագրող Աֆղան Մուխթարլին նշել է, որ իրենք զգուշացրել են երկրի ՆԳ նախարարին իրական վտանգի մասին՝ հաշվի առնելով Ալիևի քաղաքական հակառակորդներին ահաբեկչության ենթարկելու փորձերը երկրի ներսում և դրսում։

«Մենք նախարարին խնդրեցինք բարձրացնել Գերմանիայում բնակվող ակտիվ ադրբեջանցի լրագրողների և քաղաքական ներգաղթյալների անվտանգությունը»,- ասել է նա։

Բունդեսթագի նախագահին էմիգրանտները խնդրել են նախաձեռնել օրենսդրական ակտի ընդունում Ադրբեջանի կառավարությունում ագրեսիվ պաշտոնյաների, այդ թվում՝ Զահիդ Օրուջի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ։

«Պատժամիջոցների հարցով դիմելու ենք նաև Բունդեսթագի խմբակցությունների ղեկավարներին։ Միաժամանակ, մենք կառաջարկենք համատեղ պատժամիջոցների փաթեթ պատրաստել։ Քննադատող լրատվամիջոցներին լռեցնելը Բաքվի քաղաքականության մասն է: Այժմ Ալիևը մտադիր է լռեցնել Եվրոպայում իրեն քննադատողներին։ Նա արդեն շանտաժի է ենթարկում իր քննադատներին դատարաններով։ Եթե ​​Ալիևն իր ուզածին չհասնի դատարանների միջոցով, նա Եվրոպային սպառնում է ահաբեկչությամբ։ Բայց վստահ եղեք՝ Ալիևի հնարավորություններն անսահման չեն։ Նա չի կարողանա բոլորին լռեցնել թե՛ տանը, թե՛ դրսում»,- նշել է Մուխթարլին։

Անցյալ տարվա նոյեմբերից Ադրբեջանում անկախ լրագրողների ու գործիչների նկատմամբ բռնաճնշումների նոր փուլ է սկսվել։ Ձերբակալվածների թիվը հասնում է երկու տասնյակի։ Բաքուն նոր գործողություններ է նախապատրաստում, այս անգամ արդեն՝ արտասահմանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ։

Ադրբեջանի իշխանություններն անհանգստացած են միջազգային տարբեր հարթակներում ու ԶԼՄ-ներում երկրի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի մասին տարբեր հրապարակումների, հատկապես՝ կառուպցիոն բացահայտումների կապակցությամբ, և ցանկանում են պատժիչ մեխանիզմ ստեղծել։

Պատգամավոր Զահիդ Օրուջն օրերս հայտարարել էր, թե «պետության ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող օրենսդրությունը չի գործում, ամեն օր ականատես են լինում տարբեր տեղեկատվական ցանցերում նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ համակարգված հարձակումների»։ Նա ասել է, թե, իբր, «տեղեկատվական տեռորի ու զրպարտության արշավ է տարվում»։ Այդ արշավում նա մեղադրել էր միջազգային տարբեր լրատվամիջոցների, հատկապես՝ OCCRP-ին։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման հետաքննության նախագիծն ակտիվորեն բացահայտել է նաև Ալիևների ընտանիքի ու Ադրբեջանի այլ պաշտոնյաների կոռուպցիոն տարբեր գործարքներն ու ապօրինի գործողությունները։ Բաքվի քննադատության թիրախում են նաև հայկական լոբբիին և արտասահմանում բնակվող ադրբեջանցի քաղաքական էմիգրատներն ու ընդդիմադիր ակտիվիստները։

Էմմա Չոբանյան