Փաշինյանը 3 տարի առաջ «ձեռքը կկտրեր», հիմա կողմ է հանձնելուն. ինչ է սպասվում Տավուշում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով ու թիմակիցներով Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր իր ծննդավայր Տավուշ, որ ասի՝ Ադրբեջանին են հանձնելու Ալիևի պահանջած չորս գյուղերը։ Փաշինյանն իր հետ Ոսկեպար ու Կիրանց էր տարել Հայաստանի տարածքի մանրակերտն ու կրկնել, որ այս սահմաններից դուրս Հայաստան չկա։

Ուշագրավ է, որ ի տարբերություն իր վերջին ասուլիսի ընթացքում ցուցադրած մանրակերտի, որտեղ նաև Արծվաշենն էր, Տավուշում արդեն Արծվաշենը չկար։ Այս կապակցությամբ ամբողջ օրվա ընթացքում չհաջողվեց կառավարությունից պարզաբանում ստանալ։

Ադրբեջանական կողմը մարտի 7-ին տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովի նիստից հետո վերստին պահանջել էր անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Ոսկեպարում Փաշինյանն ասաց՝ եթե հիմա գնանք այստեղից, ասենք՝ ոչ, շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի։

Ուշագրավ է, որ Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից այլ գյուղերի բնակիչների հետ հանդիպումը Փաշինյանը կազմակերպել էր առանց լրատվամիջոցների։ Կառավարության հրապարակած տեսանյութերի բովանդակության գերակշիռ մասը Փաշինյանի խոսքն է։ Սուր, հակընդդեմ կարծիքներ կառավարական տեսանյութում գրեթե չկան, ըստ հրապարակվածի՝ մի բնակիչ է մի քանի անգամ Փաշինյանի խոսքը կտրում, նրա խոսքն էլ մոնտաժված է ներկայացվում։ Ի դեպ, հակադարձումներով աչքի ընկող այս գյուղացու կողքին Փաշինյանի անվտանգության աշխատակիցն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանն են նստել։

Ինչպե՞ս Տավուշի մարզի գյուղերը հայտնվեցին Ադրբեջանին հանձնվող տարածքների ցանկում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան, մինչ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի ստորագրությամբ ընդունված վերջնական հայտարարությունը, որով պատերազմը դադարում էր Արցախում, մամուլում հրապարակվեց եռակողմ այդ փաստաթղթի նախնական տարբերակը։ Այդ փաստաթղթի 2-րդ կետով նախատեսվում էր Ադրբեջանին հանձնել Ղազախի շրջանի գյուղերը։ Արդեն հաջորդ օրը կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տարբերակում այդ կետը չկար։

Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու՝ նախնական  փաստաթղթի շրջանառությունից շուրջ կես տարի անց՝ 2021 թվականի հունիսի 4-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրեն ստիպում էին, որ ստորագրեր, հանձներ, բայց ավելի շուտ ձեռքերը կկտրեր, քան նման բան կաներ։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից շուրջ երեք տարի անց ձեռքերը կտրելու ցանկությունը փոխարինվել է նոր զիջումների գնալու որոշումներով։

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանի խոսքով՝ չկա որևէ փաստաթուղթ, որն ապացուցում է ՀՀ-ում ադրբեջանական գյուղերի առկայություն։

Եթե այս գյուղերն անցնեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, ապա Հայաստանը ռազմավարական նշանակության ճանապարհների կորուստ է ունենալու։ Հայաստան-Վրաստան մայրուղու մի հատվածն անցնում է այն տարածքներով, որը Փաշինյանն առաջարկում է հանձնել Ադրբեջանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան