Հայկ Մարությանը՝ ԱՄՆ մեկնելու և ցուցմունք տալու մասին

Լուրեր

06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը, որ մինչև 2019 թվականը իրականացնում էր Երևանի աղբահանությունը, 2021 թվականին ընդդեմ Հայաստանի ներդրումային հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան: Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է Վաշինգտոնում։

Դատական վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Հայկ Մարությանը, դառնալով քաղաքապետ, միակողմանիորեն լուծել է «Սանիթեքի» հետ պայմանագիրը։ Մարությանը պնդում էր, որ ընկերությունը թերացել է իր աշխատանքում, որակյալ ծառայություն չի իրականացրել և չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ Երևանի աղբահանության պատասխանատու «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները չէին ընդունում մեղադրանքները։ «Սանիթեք»-ի պնդմամբ՝ ՀՀ Կառավարության և Երևանի քաղաքապետարանի «ապօրինի գործողությունների և բացթողումների արդյունքում» վնասը գերազանցում է 25 միլիոն ԱՄՆ դոլարը:

«Hraparak.am»-ը այսօր գրել էր, որ Մարությանը սեփական միջոցներով մեկնել է ԱՄՆ և արբիտրաժային դատարանում ցուցմունք տվել, թեև պարտավորություն չի ունեցել ներկայանալու դատարան և ցուցմունք տալու։

«Եթե արբիտրաժային դատարանը թեկուզ մասնակի բավարարի «Սանիթեքի» հայցը, ՀՀ իշխանությունները, մեր աղբյուրների փոխանցմամբ, մտադիր են ռեգրեսիվ հայց ներկայացնել Հայկ Մարությանի դեմ և պարտավորեցնել, որ անձնական միջոցներից փոխհատուցի «Սանիթեքի» վնասը»,- գրել է կայքը։

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Factor.am-ի հետ զրույցում պնդեց՝ «հոդվածը լեցուն է հորինված թվերով ու փաստերով»։ Ըստ նրա՝ հրապարակումը եղել է իր հարցազրույցից հետո, ինչը պատահական չէ։

«Ընդամենը երկու օր առաջ եթեր է գնացել իմ ծավալուն հարցազրույցը, որտեղ ես խոսել եմ այս իշխանության բնույթի ու մասնավորապես նրա որոշ ներկայացուցիչների մանկական տրավմաների մասին։ Այդ հոդվածը ոչ միայն լեցուն է հորինված թվերով ու փաստերով, այլև բառացիորեն վնասարար է մեր երկրի համար։ Այո՛, գաղտնիք չէ, որ «Սանիթեքը», որը աղբի մեջ էր թաղել մեր քաղաքը, միջազգային արբիտրաժ է դիմել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Եվ այնպիսի տպավորություն է, որ այս հոդվածը գրել են «Սանիթեք»-ի փաստաբանները։ Ես, բնականաբար, գործից որևէ մանրամասն չեմ ասի, միայն կտեղեկացնեմ մեր հայրենակիցներին, որ մեր դիրքերը շատ ուժեղ են»,- նշեց Մարությանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնաբանություն չունեն, քանի որ արբիտրաժային գործերը փակ են․ «Երբ որոշում լինի, կհրապարակվի»։

Հավելենք, որ քաղաքային իշխանությունը քննարկում է աղբահանությունը կրկին մասնավորին տալու հարցը։ Մարությանի օրոք 2019 թվականին ստեղված ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը, որը վերջերս է այս պաշտոնին նշանակվել, Factor.am-ին հայտնել է, որ տարբեր մասնավոր ընկերություններ են բանավոր առաջարկներ ներկայացրել։ Քաղաքային իշխանությունը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, պարբերաբար քննադատում է Հայկ Մարությանի օրոք ձեռքբերված աղբատար մեքենաների որակը։ Իսկ նախկին քաղաքապետը, որն ավագանու հերթական ընտրություններում «Ազգային առաջընթաց» խմբակցության կազմում ավագանու անդամ էր և բացակայությունների հիմքով զրկվեց մանդատից, կարծում է, որ քաղաքային իշխանությունը չի կարողանում ղեկավարել ՀՈԱԿ-ը։ Նա մտավախություն ունի, որ աղբահանությունը կրկին մասնավորին տրվելու դեպքում, տրանսպորտային ցանցը ևս նույն ճակատագրին կարժանանա։

Արփի Հակոբյան