Այդ 4 գյուղերը հանձնելուց հետո Տավուշի խոցելիությունը կմեծանա. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
Բոլորը

«Այն խնդիրները, որոնք այսօր առաջանում են քաղաքական այս դիսկուսում, ունեն շատ խորքային հետևանքներ և դրանք տարբեր աղյուսակներում են տեղավորվում», – լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պագամավորը հիշեցրեց, որ պատերազմից հետո Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու ժամանակ իշխանությունները խոսում էին կոմունիկացիաներից և հայտարարում էին, որ նոր, ժամանակակից ճանապարհներ են կառուցելու։
«Իսկ ի՞նչ ունենք մենք Սյունիքի այդ հատվածում. ունենք բնակավայրեր, որոնք հանձնված են, կոմունիկացիաներ, որոնք հանձնված են։ Ինչպես այդ պարագայում մեծացավ Սյունիքի մարզի խոցելիությունը, այս դեպքում էլ մեծանալու է Տավուշի մարզի խոցելիություն։ Ուշադրություն դարձրեք, որ այս երկու մարզերը, որոնց վերաբերյալ ես համեմատության մեջ դիտարկումներ արեցի, երկու դեպքում էլ առանցքային նշանակություն ունեն այն տեսանկյունից, որ մեկը հյուսիսում մեզ կապում է Վրաստանի հետ, մեկն էլ հարավում՝ Իրանի հետ», – ասաց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։