Հայաստանը հստակ դիրքորոշում ունի. նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների

Լուրեր

05.08.2026 | 16:20
Սեդրակ Առուստամյանն ու Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ մարտի 20-ին նշվող ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ, ընդունել է ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, լրագրող Սիլվեն Տեսսոնին, «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանին և ճանապարհորդ, լուսանկարիչ Անտուան Ագուջյանին:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին համաշխարհային հանրությանն իրականությունը ներկայացնելու գործում ունեցած զգալի ավանդի համար և շեշտել, որ Հայաստանում բարձր են գնահատում այդ գործունեությունը:

Հանդիպմանը հյուրերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանային զարգացումներին և դրանց շուրջ Հայաստանի մոտեցումներից: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության, հաստատելու բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևան երկրների հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական շփումների ներկայիս փուլի և խաղաղության գործընթացում առկա իրողություններին և խնդիրներին, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղիներին:

Հանդիպմանը կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող մարտահրավերներին, դրա հնարավոր ոչնչացման վտանգին, մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի հնարավորությունների վերաբերյալ: