ՄԱԿ-ում նախազգուշացրել են, որ մոտ շաբաթներին Գազայում սով է սպասվում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գազայի հյուսիսում, հնարավոր է, արդեն սով է, և շրջափակված ողջ անկլավում տարածվելու վտանգ կա՝ 2,2 միլիոն պաղեստինցիների ներքաշելով աշխարհի ամենալայն և ամենածանր պարենային ճգնաժամի մեջ, եթե ռազմական գործողությունները չդադարեցվեն ու առաջին անհրաժեշտության ապրանքները չմատակարարվեն անկլավի բնակիչներին։ Այս մասին ասվսում է ՄԱԿ-ին կից գործող Պարենային անվտանգության փուլերի ինտեգրված դասակարգման (IPC) կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«IPC-ի 2023 թվականի դեկտեմբերի սուր պարենային անապահովության վերլուծությունը նախազգուշացրել է այն ռիսկի մասին, որ սովը կարող է առաջանալ մինչև 2024 թվականի մայիսի վերջը, եթե ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և բնակչության համար հիմնական ապրանքների և ծառայությունների շարունակական հասանելիություն չլինի: Այդ ժամանակից ի վեր սովի կանխարգելման համար անհրաժեշտ պայմանները չեն պահպանվել, և վերջին տվյալները հաստատում են, որ սովը հյուսիսային շրջաններում մոտ է և կանխատեսվում է, որ այն տեղի կունենա 2024 թվականի մարտի կեսերից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում»,- ասված է փաստաթղթում։

ՄԱԿ-ը կարծում է, որ ամենահավանական սցենարն այն է, որ Գազայի հատվածի հյուսիսը սովի կմատնվի։ Կազմակերպության հաշվարկներով՝ այս շրջանների 210 հազար բնակիչներ արդեն տառապում են սովից։ Վատագույն սցենարի դեպքում Գազայի հատվածի հարավային մասը նույնպես սովի կմատնվի 2024 թվականի հուլիսին: