«Մազերիցս բռնեց, դեմքս խփեց ՌԴ գերբին, քիթս կոտրվեց»․ մոսկվաբնակ Արենը պնդում է՝ Արա Աբրահամյանի ներկայացուցիչն իրեն ծեծել է, մյուս կողմը՝ հերքում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor.am-ի խմբագրություն է ահազանգել Մոսկվայում բնակվող Արեն Երգանջյանը և հայտնել, որ իրեն ծեծի է ենթարկել Մոսկվայում և Մերձմոսկվայում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի լիիրավ ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանը։ 20-ամյա Երգանջյանը դեպքից հետևյալ մանրամասներն է հաղորդում։

«Արտյոմ Վարդանյանն իր աշխատասենյակում մազերիցս բռնեց ու գլուխս մի քանի անգամ խփեց պատից կախված ՌԴ զինանշանին։ Երկաթից գերբի հետքը տպվել է դեմքիս։ Արձանիկ կար, դրանով է նաև խփել։ Ոտքը դրել էր փորիս, մի ձեռքս բռնել էր, որ չկարողանամ պատասխանել ու սկսեց խփել։ Մինչև խփելն էլ ինձ հայհոյում էր։ Հարվածներից ես ուշաթափվել եմ, ընկերներս տարել են հիվանդանոց, ուղեղի ցնցում է ախտորոշվել, քիթս է կոտրվել, երկու ատամ եմ կորցրել»,- պատմեց Մոսկվայում բնակվող տղան։

Արենի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 12-ին։ Ըստ նրա՝ ինքն ու Արտյոմ Վարդանյանը ծանոթացել են 2023 թվականին։

«2023 թվականին Արտյոմի օգնականն ինձ հրավիրեց Հայերի միության շենք, ծանոթացրեց Արտյոմի հետ, ինձ առաջարկեցին, որ ղեկավարեմ երիտասարդկան կենտրոնը, ես էլ համաձայնեցի։ Ինձ տրամադրեցին մի սենյակ, որը ես վերանորոգեցի, ներգրավեցի երիտասարդներին, միջոցառումներ էի կազմակերպում։ Մի օր իրենք ինձ կանչեցին և ասացին, որ այդ սենյակում, որը ես էի վերանորոգել, պետք է սրճարան գործի, դրանից սկսվեց տարաձայնությունները»,- պատմեց նա՝ մանրամասնելով, որ վերջին ժամանակահատվածում իրեն առաջարկել են հեռանալ տարածքից, ինչն էլ դարձել է վիճաբանության առարկան։

«Ինձ մի քանի անգամ ասել են, որ այդ շենք չգամ, թե չէ դանակը կկոխի կոկորդս, կմորթի, կվերացնի։ Ես էլ իմ իրերի հետևից եմ գնացել։ Նկարներ ունեի, դրանք եմ հավաքել, տարել, ինքը դրանից ջղայնացել է։ Տանելու հաջորդ օրը ինձ կանչել է իր աշխատասենյակ ու խփել է»,-ասաց Արեն Երգանջյանը։

Factor.am-ը թեմայի շուրջ զրուցեց նաև Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի լիիրավ ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանի հետ։ Նա հերքում է այս տեղեկությունը՝ պնդելով, որ այն իրականությանը չի համապատասխանում։

«Նման բան չկա։ Վերը նշված անձնավորությանն ուղղակի ճանաչում եմ։ Վերջին մի քանի ամսում իմ օգնականները հանձնարարություններ են տվել, որ երիտասարդական կենտրոնում կատարի, իսկ նման բան, որ իր հետ կոնֆլիկտ ունենամ, չկա նման բան։ Ինքն այն անձնավորությունը չէ, որ ես իր հետ որևէ կոնֆլիկտ ունենամ»,- ասաց Արտյոմ Վարդանյանը։

Factor.am-ի ճշտող հարցին՝ արդյո՞ք պահանջել է, որ Արենն ազատի զբաղեցրած սենյակը, Արտյոմ Վարդանյանը պատասխանեց․ «Եթե ես որևէ առաջադրանք եմ տալիս, այն անում եմ իմ օգնականների միջոցով, օգնականներս փոխանցում են։ Փոխանցել եմ, որ վերը նշված սենյակը շատ թափթփված վիճակում է, չի ծառայում իր նպատակին, ազատեք։ Դրանից հետո, թե ինչեր է պատմում, տեղյակ չեմ»։

Արտյոմ Վարդանյանը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ տեղեկություններ չունի, թե Արեն Երգանջյանն ինչպես է մարմնական վնասվածքներ ստացել։ Ճշտող հարցին՝ որպես միության նախագահի ներկայացուցիչ չի՞ հետաքրքրվում հայրենակիցների խնդիրներով, Արտյոմ Վարդանյանն ասաց․ «Նրանք ամբողջ գիշեր խմում են, տեղեկացանք, որ մեր տարածքում նման բաներով են զբաղվում, հիմնական պատճառը նաև դա եղավ, որ դուրս հրավիրենք։ Մոսկվայում ամեն օր տարբեր հայրենակիցների դեմքին ինչ-որ մի բան է լինում, ես ո՞նց գնամ գտնեմ, թե ով է արել։ Եթե մեզ դիմում են, օգնում ենք»։

Նարեկ Կիրակոսյան

Լուսանկարները փոխանցել է Արեն Երգանջյանը