Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան կալանավորվել է․ ով է նա

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան, որը երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալվել էր, այսօր կալանավորվել է։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ էր իրականացրել քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում տեղակայված ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։

Factor.am-ի տեղեկություններով՝ կալանավորված պաշտոնյան այդ վարչության ինժեներական ենթակառուցվածքների բաժնի առաջատար մասնագետ Քնարիկ Պետրոսյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։

Բացի Քնարիկ Պետրոսյանից, ձերբակալվել էր ևս 4 անձ, որոնք քաղաքապետարանում չեն աշխատում։ Ձերբակալվածներից մեկին մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու, մյուսին՝ կաշառք ստանալու համար։ Նշված երկուսը կալանավորվել են։ Այսինքն՝ երեկ ձերբակալված անձանցից 3-ն այս պահին կալանքի տակ են։

Հավելենք, որ երեկ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում քննչական գործողությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում: Factor TV-ի տեսախցիկն արձանագրել էր` ինչպես են քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքից աշխատակիցները հեռանում` տանելով փաթեթավորված իրեր և փաստաթղթեր:

Արփի Հակոբյան