Մոլորված զինվորներին վերադարձնելու պայմանը և Փաշինյանի խոսքերը Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արեց բազմաթիվ հայտարարություններ, որոնց մի մասը հնարավոր է ստուգել, մյուս մասով կարելի է միայն ենթադրություններ անել։ Բայց գերիների հարցում Փաշինյանն ասաց հետևյալը․ «Շատ վաղուցվանից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և, ըստ էության, շարունակում է գոյություն ունենալ պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով, այդպիսի նպատակ չունենալով՝ հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են»։

Ավելի ուշագրավ է այն, որ Փաշինյանը խոսում է նման դեպքում Ադրբեջանի վարքի մասին, և ակնարկում, թե չգիտի՝ ինչ կլինի, եթե հայկական կողմից զինծառայող անցնի ադրբեջանական կողմ։

«Եթե Ձեզ մոտ հարց կծագի, թե ես համոզվա՞ծ եմ, արդյոք, որ մյուս կողմը նույնպես հավատարիմ կմնա այդ պայմանավորվածությանը։ Ես հույս ունեմ, որ մեր զինվորները չեն շփոթվի և հակառակ կողմում չեն հայտնվի, բայց եթե այդպիսի դեպք լինի, ես այդ հարցին կկարողանամ պատասխանել այդ դեպքի համատեքստում»,- ասաց նա։

Փաշինյանի առաջ քաշած այս հարցին պատասխանելու համար կարելի է դիտարկել 2020 թվականի պատերազմից հետո հայ գերիների վերադարձի դեպքերը, և այն, թե ինչի դիմաց է Ադրբեջանը համաձայնել վերադարձնել գերիներին։

Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը երբեք հայ գերիներին հենց այնպես չի վերադարձնում։ Ավելին, Փաշինյանն իր խոսքում նույնիսկ ակնարկեց, որ գերիների նոր խմբի վերադարձի համար նոր քայլեր են պահանջվում, թեև չասաց՝ ում կողմից է պահանջը։

«Վերջին անգամ ե՞րբ եմ գերիների հետ կապված հարց քննարկել։ Կզարմանաք, բայց այսօր առավոտյան։ Ում հետ՝ չեմ կարող ասել։ Ինչ եմ քննարկել՝ էլի չեմ կարող ասել։ Այսինքն՝ կարող եմ ասել․ քննարկել եմ գերիների վերադարձի հարցը։ Քննարկել եմ գերիների վերադարձի ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության և աննպատակահարմարության հարցը»,- ասաց Փաշինյանը։

Այսպիսով, մենք ձեզ ներկայացրինք փաստեր, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը մշտապես նոր զիջումներ է կորզել հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց Հայաստանին հանձնելու համար։ Բայց Փաշինյանն ասում է՝ երբ հայ զինծառայող մոլորվի, միայն այդ դեպքի հիման վրա կարող է ասել՝ ինչ կանի ադրբեջանական կողմը։ Ըստ այդմ՝ դուք որոշեք․ Փաշինյանի հայտարարությունը Փաստ է, թե՞ փուստ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան