Ադրբեջանական SOCAR-ը վերսկսել է ռուսական նավթի վաճառքը Թուրքիային

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունը ժամկետից երկու տարի շուտ մարել է ամերիկյան Citi և JP Morgan բանկերից վերցված 1,3 միլիարդ դոլարի վարկը մոտավորապես այն ժամանակ, երբ ադրբեջանական ընկերությունը գրեթե այդքան  վարկ է ստացել ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությունից: Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ բանկային ու առևտրային երեք աղբյուրները։

Citi-ն, JP Morgan-ը և SOCAR-ը հրաժարվել են մեկնաբանել ԱՄՆ բանկերի կողմից տրամադրված վարկի վաղաժամկետ մարումը: Lukoil-ը և SOCAR-ը հրաժարվել են պատասխանել  նոր վարկի վերաբերյալ մեկնաբանությունների հարցումներին։

Աղբյուրները նշում են, որ որևէ ենթադրություն չկա, որ գործարքներից որևէ մեկը խախտում է ԱՄՆ-ի կամ այլ ֆինանսական պատժամիջոցները Ռուսաստանի հետ բիզնես անող ընկերությունների դեմ:

Այդուհանդերձ, աղբյուրները նշում են, որ վաղաժամկետ մարումը թույլ է տվել Մոսկվային վերսկսել հումքի վաճառքը ադրբեջանական ընկերության  Star նավթավերամշակման գործարանին Թուրքիայում։

Գործարքների ընթացքում SOCAR-ը վերսկսել է ռուսական նավթի գնումները Star-ից, որոնք դադարեցրել էր անցյալ տարի: Աղբյուրները նշում են, որ դադարեցումը տեղի է ունեցել ԱՄՆ բանկային կոնսորցիումի խնդրանքով, որը վախենում էր պատժամիջոցների ենթարկվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո:

«Star»-ը նախագծված էր ռուսական նավթի վերամշակման համար, ուստի՝ երբ արևմտյան բանկերը նրան ասացին դադարեցնել ռուսական նավթի վերամշակումը, դա խնդիր դարձավ», – ասել է երեք աղբյուրներից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։

Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ մարումը տեղի է ունեցել անցյալ տարվա վերջին՝ մոտավորապես այն ժամանակ, երբ Lukoil-ը SOCAR-ին 1,5 միլիարդ դոլար էր տրամադրել՝ որպես Star-ին մատակարարումները վերսկսելու գործարքի մաս՝  ռուսական ընկերության առևտրային ստորաբաժանման Litasco-ի միջոցով:

Պատժամիջոցների փորձագետ Վիկտոր Վինքլերը Reuters-ին ասել է, որ այս ամենում անհրաժեշտ է ամերիկյան բանկերի վերահսկողությունը։

Նշենք, որ «Star» նավթավերամշակման գործարանը կառուցվել է 2018 թվականին և կարող է օրական 200,000 բարել վերամշակել: Արևմտյան բանկերի ճնշման ներքո այն կրճատել և այնուհետև դադարեցրել էր ռուսական նավթի գնումները 2023 թվականի կեսերին:  Ներկրումը վերսկսվել է հոկտեմբերին՝ Lukoil-ի հետ վարկային գործարք կնքելու ժամանակ:

Թուրքիան դարձել է ռուսական նավթի ամենամեծ գնորդներից մեկը 2022 թվականին միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո։

Ի դեպ, փետրվարի վերջին էլ SOCAR -ի ղեկավար Ռովշան Նաջաֆը հանդիպել էր  ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ։ Կողմերը քննարկել էին գազի ոլորտում ընկերությունների փոխգործակցության ընթացիկ հարցեր։