Էջմիածնում 6 քաղաքացու են բերման ենթարկել զենք պահելու կասկածանքով. ՆԳՆ
Հասարակություն
11.05.2024 | 11:06Էջմիածնից 6 անձ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ՆԳՆ-ից:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էր տեղեկացրել, որ Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ու դաշինքի այլ անդամներ՝ Նիկոլ Փաշինյանին «սուրճի» հրավիրելու համար:
Հիշեցնենք` երեկ երեկոյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց ՔՊ-ականների հետ սուրճ խմել` այդպիսով նրանց «բացատրել Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտությունը»։