ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ոչնչացված նոր ԱԹՍ-ների մասին

Լուրեր

12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
Բոլորը

ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ժամը 15:00-ի սահմաններում Բելգորոդի շրջանի տարածքում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Ավելի ուշ ՊՆ Telegram-ալիքում հայտնվել է թարմացում՝ 16:30-ին մեկ այլ անօդաչու թռչող սարք է խոցվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բելգորոդն այն շրջաններից մեկն է, որն արդեն երկրորդ օրն է՝ ենթարկվում է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների։ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ մինչ այդ անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի շրջանում մոտավորապես ժամը 14:00-ին, 12:30-ին, 11:00-ին և 9:30-ին: Գիշերը, ըստ ռուս զինվորականների, տարածաշրջանում խոցել կամ որսացել են 11 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանում անօդաչու սարքերի հարձակումների ակտիվացումը, որոնք ազդել են նաև ռուսական նավթավերամշակման գործարանների վրա։ Այսօր Ռոստովի նահանգապետը հայտարարել է Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանի աշխատանքի դադարեցման մասին, որը ամենամեծն է Ռուսաստանի հարավում։ Դրա տարածքում ԱԹՍ-ներ են ընկել։

Անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են գրանցվել նաև Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա, որտեղ հրդեհ է բռնկվել։

Նախօրեին անօդաչու թռչող սարքերի հարձակումների ալիքի ժամանակ հրդեհ էր բռնկվել Նիժնի Նովգորոդի մերձակայքում գտնվող Lukoil նավթավերամշակման խոշոր գործարանում և Օրյոլում գտնվող նավթի պահեստում։ Լենինգրադի նահանգապետը պնդում է, որ չորեքշաբթի անօդաչու սարքը չի կարողացել հասնել Կիրիշիի նավթավերամշակման գործարան։