Քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. գործողությունների ծրագրում ներառված «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» ծրագիրը

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Ողջունում ենք ԵԽ երեւանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը Հայաստանում եւ անչափ կարեւորում ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրում ներառված «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» երկամյա ծրագրի մեկնարկը` ողջունելով ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին խորհրդարանում` ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 13-ին, որին մասնակցել են նաեւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանը եւ ԵԽ Երեւանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Էմմա Մկրտչյանը:

Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական ներառման եւ բնակապահովման ծրագրերի իրականացման աշխատանքներին ակտիվորեն ներառված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ներկա պահին քննարկվում են արդեն երկարաժամկետ ծրագրերը:

Խոսելով ԵԽ երեւանյան գրասենյակի հետ ակտիվ համագործակցության մասին` Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ համատեղ աշխատանքների արդյունքում «Մարդու իրավունքներն ու կենսաբժշկությունը» կոնվենցիայի ստորագրման եւ վավերացման նախապատրաստական ակտիվ փուլում են: Ընդգծելով կոնվենցիայի կարեւորությունը` հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն առողջապահության ոլորտում մարդու իրավունքներին վերաբերելի միակ միջազգային փաստաթուղթն է:

Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին ԵԽ երեւանյան գրասենյակի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար: Նա նշել է, որ կոնվենցիայի ստորագրումը եւ վավերացումը Հայաստանի համար կլինի կարեւոր զարգացում: ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը ներկայացրել է սոցիալական իրավունքների համար նախատեսված նոր ծրագիրը` նշելով, որ այն Հայաստանում փախստականների հետ կապված ճգնաժամին ԵԽ-ի արձագանքի մի մասն է:

ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը գնահատանքի խոսք է ուղղել Հայաստանի ներպետական բոլոր իրավասու մարմիններին` ճգնաժամին հավուր պատշաճ հակազդելու եւ արձագանքելու համար: «ԵԽ-ն առաջին օրից ուշի-ուշով հետեւում եւ արձագանքում է այս ճգնաժամին` հանդես գալով համապատասխան հայտարարություններով: Դրա հիման վրա գլխավոր քարտուղարը հայտարարեց ծրագրային նոր փաթեթի մասին, որը ներառում է 4 ծրագիր: Նպատակն է համագործակցել եւ աջակցել իշխանությանը, որպեսզի ճգնաժամի հետ կապված միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքներին հնարավոր լինի արձագանքել»,- ասել է Մաքսիմ Լոնգանգեն: Ըստ նրա` առաջնահերթություն են համարվել սոցիալական իրավունքների հետ կապված հարցերը, այդ թվում` կացարանների, զբաղվածության ապահովման եւ կրթության իրավունքի իրացման խնդիրները: ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարի դիտարկմամբ ծրագիրն ավելի լայն շրջանակ կընդգրկի եւ կանդրադառնա նաեւ Եվրոպական սոցիալական խարտիայի կատարման խնդիրներին:

Ծրագիրն աշխատելու է երեք ուղղություններով. պաշտոնապես այն մեկնարկել է 2024 թվականի հունվարի 1-ից եւ կտեւի մոտավորապես երկու տարի: Առաջին եւ ամենամեծ բաղադրիչը կլինի օրենսդրության վերանայումը: Երկրորդ բաղադրիչով դիտարկվելու են իրավասու մարմինների կարողությունների զարգացման հնարավորությունները, մասնավորապես` սոցիալական իրավունքների պաշտպանության եւ առաջմղման կարողությունները:

«Սա սոցիալական իրավունքներին նվիրված առաջին ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում»,- նշել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանը:

Ծրագրի շրջանակում աշխատաքներ են տարվում նաեւ առաջնագծում փախստականներին առաջնային աջակցություն ցուցաբերող քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ` զարգացնելու սոցիալական իրավունքները պաշտպանելու նրանց կարողությունները: Դիտարկվելու է Հայաստանում Եվրոպական սոցիալական խարտիայի կատարման իրավիճակը:

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները ներկայացրել են փախստականների ճգնաժամի հետ կապված իրավիճակի, սոցիալական խարտիայի կատարման վերաբերյալ իրենց դիտարկումները:

Անդրադառնալով առողջապահության մատչելիության խնդրին` Նարեկ Զեյնալյանը նշել է, որ ՀՀ-ն բավականին ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Նա խոսել է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման մասին:

Բազմակողմ եւ բազմաբաղադրիչ ծրագրի իրականացման անհրաժեշտության մասին խոսելով` Բաբկեն Թունյանն ընդգծել է սոցիալական համերաշխության խնդիրը: Նա կարեւորել է այս հարցում եւս եվրոպական գործընկերների աջակցությունը` հավասարակշռությունը պահպանելու համար:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար Կառավարության կողմից արդյունավետ իրականացված կարճաժամկետ ծրագրերի համատեքստում Ռուստամ Բաքոյանը նշել է, որ միջնաժամկետ եւ երկարաժամկետ աջակցության ծրագրերի համար Կառավարությունը միջազգային գործընկերների աջակցության կարիքը կունենա տարբեր հարթություններում: