«Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ից օվկիանոս ջրի բացթողումը համապատասխանում է անվտանգության չափանիշներին․ ՄԱԳԱՏԷ

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրա կատարած այցի ժամանակ ասել է, որ «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից ջրի բացթողման շարունակական գործընթացն իրականացվում է անվտանգության չափանիշներին համապատասխան, հաղորդում է Associated Press-ը։

Նա նշել է, որ գործընթացը «ոչ մի ազդեցություն չի թողնում շրջակա միջավայրի, ջրի կամ ձկների վրա»։ Նրա խոսքով՝ Ճապոնիայի այն շրջանների արտադրանքի նկատմամբ սահմանափակումները, որոնք տուժել են Ֆուկուսիմայից ջրի բացթողումից, «գիտականորեն անհիմն են»։

Գրոսսին Ճապոնիա է ժամանել նախօրեին։ Վերջին անգամ նա «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում եղել է անցած տարվա ամռանը։

2023 թվականի օգոստոսի 24-ին Ճապոնիան սկսել է մաքրված ջրի աստիճանական բացթողումն օվկիանոս, որը կուտակվել էր «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարային ռեակտորների սառեցման արդյունքում: