ԵՄ-ն հուլիսին կարող է ռուսական ակտիվներից շահույթը փոխանցել Ուկրաինային

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

Ուկրաինային ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության թուլացման ֆոնին Եվրամիությունը նախատեսում է հուլիսին Կիևին փոխանցել 2-3 միլիարդ եվրո՝ սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթից։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստել է այս տարվա փետրվարից հետո ստացված ռուսական ակտիվներից շահույթի բռնագրավման ծրագիր։ Ակնկալվում է, որ մինչև 2027 թվականը կբռնագանձվի 20 միլիարդ եվրո շահույթ։

Առաջին տրանշը Կիև կուղարկվի հուլիսին, եթե ԵՄ բոլոր երկրներն աջակցեն այս առաջարկին։ Սպասվում է, որ պաշտոնական հայտարարություն կարվի այս շաբաթ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում:

ԵՀ առաջարկի նախագծի համաձայն, որին ծանոթացել է FT-ն, Բրյուսելն ակնկալում է օգտագործել բելգիական Euroclear-ում ռուսական սառեցված ակտիվներից ստացված զուտ շահույթի 97%-ը և դրանք փոխանցել ԵՄ բյուջե: Այնուհետև գումարը կվճարվի եռամսյակը մեկ կամ տարին երկու անգամ և «կարող է օգտագործվել ի շահ Ուկրաինայի՝ տարբեր համաձայնագրերի համաձայն»:

ԵՄ պլանները հետադարձ ուժով չեն կիրառվի, և Euroclear-ը կպահպանի արդեն կուտակված մոտ 3,85 միլիարդ եվրոյի շահույթը՝ հիմնականում Ռուսաստանի հետ իր վարույթների իրավական ծախսերը հոգալու համար։ Euroclear-ը սառեցրել է ռուսական մոտ 190 միլիարդ եվրոյի ակտիվներ՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի զինված ներխուժման սկսվելուց ի վեր: