«Անգամ բլոկադային էսքան վատ վիճակում չենք եղել». քաշաթաղցի ընտանիքը պետությունից ոչինչ չի ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գագիկ և Թագուհի Վարդանյաններն Արցախից բռնի տեղահանվելուց հետո երեք երեխաների հետ Սարի թաղի մի հին տանն են հաստատվել։ Գրեթե կես տարի է անցել տեղահանվելուց հետո, սակայն տան ամենակրտսերը՝ 5-ամյա Նարեն, չի կարողանում հարմարվել նոր իրականության հետ։

Թեև Վարդանյանները բնիկ արցախցի չեն, սակայն 5 տարվա մեջ արդեն հասցրել են երկու անգամ տեղահանվել։ Հայաստանում ծնված և մեծացած ամուսիններին ժամանակին կարիքն էր ստիպել տեղափոխվել Արցախ։ Ամբողջ ընթացքում վարձով բնակված ընտանիքին 2019 թվականին Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր գյուղում տուն են հատկացրել, որը նրանք սեփական ուժերով վերանորոգել էին։

Ուրախությունը, սակայն, երկար չի տևել. սկսվել է 44-օրյա պատերազմը, Գագիկը մեկնել է պատերազմ և Հադրութում հայտնվել շրջափակման մեջ։ Պատերազմին որպես կամավոր մասնակցած Վարդանյանին տուն վերադառնալուց հետո հայտնել են, որ պետք է լքեն Քաշաթաղի շրջանը՝ հակառակորդին հանձնելու պատճառով։ Այս անգամ ընտանիքը հաստատվել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղում՝ զրոյից սկսելով տուն կառուցել։ Այստեղ ևս չի հաջողվել հիմնական հաստատվել․ 2 տարի անց սկսվել է շրջափակումը, մի քանի ամսից՝ դաժան պատերազմը։

Վարդանյանները Պատարայի վերջին բնակիչներն են եղել, որոնք դուրս են եկել գյուղից։  Անհայտ անձինք գողացել էին նրա մեքենայի մարտկոցը, այն մեքենայի, որով ընտանիքը պետք է տեղահանվեր։

Ընտանիքը, ի վերջո, տրակտորով է կարողացել դուրս գալ Արցախից և հասնել Հայաստան։ Այստեղ արդեն Վարդանյանները բախվել են մի շարք խնդիրների. պետությունը որևէ աջակցություն չի ցուցաբերել ընտանիքին, քանի որ ամուսինները մասնաբաժին ունեն Հայաստանում հայրական գրեթե ավերված տնից։ Նույն իրավիճակում է նաև Գագիկը։ Նրա խոսքով՝ պետությունն իր՝ արցախցի կամ հայաստանցի լինելը դիտարկում է ըստ նպատակահարմարության։

Թագուհին պատմում է՝ այսօր ֆինանսական ծանր վիճակում են։ Կինը ցավով է արձանագրում՝ անգամ շրջափակման ժամանակ այսքան վատ իրավիճակում չեն եղել։ Ցուրտ օրերին ընտանիքը վառարանը վառում է երեք երեխաներից փոքրի՝ 5-ամյա աղջնակի մանկապարտեզից գալու ժամին։ Մայրն ասում է՝ երեխան ցրտին չի դիմանում։

Արցախից իրենց հետ, բացի մի քանի հագուստից, ոչինչ բերել չեն կարողացել, վարձով տան բոլոր իրերը պատկանում են տանտիրոջը։ Ընտանիքն ամեն ինչի կարիք ունի, ասում են՝ պարտքեր ու վարկեր ունեն կուտակած։

Ընտանիքի հայրն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց երկընտրանքի առաջ է կանգնած՝ վիրահատվե՞լ, թե՞ ոչ։

Թագուհին փորձել է իր ձայնը լսելի դարձնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին. օրերս նա և ունեզրկված այլ քաշաթաղցիներ Կառավարության շենքի դիմաց էին։ Եթե նրանցից շատերը բողոքում էին տրամադրված բնակարանի գնման վկայագրի 10 մլն դրամի բավարար չլինելուց, ապա Թագուհին այստեղ ևս ձեռնունայն էր կանգնել. նա ստանալու ոչինչ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան