Մեծ Բրիտանիայի դատարանն ուժի մեջ է թողել Ալիևի մերձավոր պատգամավորի՝ ավելի քան 50 միլիոն ֆունտ սթերլինգ արժողությամբ գույքի կալանքի որոշումը

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևի՝ Լոնդոնում ավելի քան 50 միլիոն ֆունտ սթերլինգ արժողությամբ գույքի նկատմամբ սեփականության սառեցման որոշումը: Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը կասկածում է, որ գույքը ձեռք է բերվել ադրբեջանական լվացքատան միջոցներով, հաղորդում է բրիտանական Transparency International-ը։

«Մենք ողջունում ենք այս կարևոր որոշումը, որը հաստատում է, որ Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը հիմնավոր փաստեր ունի, որ Ջավանշիր Ֆեյզիևի ակտիվները Մեծ Բրիտանիայում ներառում են փոխհատուցվող գույք: NCA-ը կասկածում է, որ գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով և այժմ հնարավորություն ունի դա ապացուցելու»,- ասել է Transparency International-ի հետազոտությունների և հետաքննության բաժնի ղեկավար Սթիվ Գուդրիխը։

Նշվում է, որ սա նշանակալի զարգացում է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած բազմամիլիարդանոց փողերի լվացման գործողության հետաքննության համար, որն առաջին անգամ ներկայացրել է OCCRP-ն դեռևս 2017 թվականին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ֆեյզիևների ընտանիքը ենթարկվում է քննության Մեծ Բրիտանիայում իր ֆինանսական գործունեության վերաբերյալ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը սառեցրել էր ավելի քան 20 միլիոն դոլար ընտանիքի հաշիվները՝ մեղադրելով նրանց «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող փողերի լվացման միջազգային սխեմային ներգրավվելու մեջ։

2022 թվականի հունվարին Վեսթմինսթերի դատարանը որոշում է կայացրել բռնագանձել ավելի քան 7 միլիոն դոլարի սառեցված միջոցները՝ վկայակոչելով այն փաստը, որ փողերը ձեռք են բերվել կեղծ փաստաթղթերի միջոցով, որոնք նախատեսված են փողերի լվացման գործունեությունը թաքցնելու համար:

2010 թվականից պատգամավոր Ֆեյզիևը նաև նախագահել է միջխորհրդարանական հարաբերությունների ադրբեջանա-բրիտանական աշխատանքային խումբը և մինչև 2022 թվականը համանախագահել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը։ Սակայն նա լքել է պաշտոնները, երբ Միացյալ Թագավորության դատարանը հաստատել է նրա հարազատներին պատկանող հաշիվներից ավելի քան 5,6 միլիոն ֆունտ սթերլինգի բռնագանձումը։

Հավելենք, որ Ֆեյզիևը համարվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համախոհներից։ Նա նաև մեծ դերակատարություն է ունեցել ԵՄ-ում իր երկրի լոբբինգի ջանքերում։ Ֆեյզիևը երեք անգամ՝ 2010, 2015, 2020 թվականներին, ընտրվել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ է, փիլիսոփայության դոկտոր, Ադրբեջանի գրողների միության և Մամուլի խորհրդի անդամ։ Պատգամավոր լինելը, սակայն, չի խանգարում Ֆեյզիևին զբաղվել բիզնեսով։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ նրան է պատկանում նաև «Ավրոմեդ» դեղագործական ընկերությունը։

Էմմա Չոբանյան