Արա Բաբլոյանը և Արսեն Բաբայանն արդարացվել են

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, ընդ որում՝ դատական ակտը կայացվել է շուրջ 2 ամիս առաջ՝ 2024-ի հունվարի 15-ին։ Ըստ դատավճռի՝ Բաբլոյանի ու Բաբայանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։ 

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանն,  ըստ մեղադրանքի,  2018 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,  չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Արսեն Բաբայանին մեղադրանք է ներկայացվել Արա Բաբլոյանին օժանդակելու հոդվածով։

Բաբլոյանի և Բաբայանի գործն առնչվում էր Հրայր Թովմասյանի՝ Սահմանդրական դատարանի նախագահ նշանակվելու հանգամանքին։

Ըստ քրեական գործի՝ Արա Բաբլոյանը և այլ պաշտոնատար անձինք իրենց կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին ՀՀ սահմանադրականի  նախագահի պաշտոնում նշանակելու և այդ պաշտոնում մինչև 65 տարեկան պաշտոնավարելու հնարավորությունն ապահովելու նպատակով, կատարելով պաշտոնեական կեղծիքներ, ղեկավարվելով տվյալ պահին ակնհայտ չգործող օրենսդրական կարգավորումներով, ընդունել են գործող Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը, ներկայացրել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությունը և 2018 թվականի մարտի 21-ի հերթական նիստում վերջինս նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։

Նրանք երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունել։ Արսեն Բաբայանը բազմիցս պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։ 

Նշենք, որ մեղադրյալներին հունվարի 15-ին արդարացրած դատավոր Հարություն Մանուկյանը ԲԴԽ -ի աշխատակազմ Դատական դեպարտամենտից կողմից փետրվարի 10-ին  հրապարակած  «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտումներ դատական իշխանությունից» ֆիլմում հայտնված դատավորներից է։

Նա, մասնավորապես, քննել է Լևոն Երանոսյանի գործը, և ըստ Ֆիլմի, Երանոսյանի գործի ձգձգման պատճառը եղել է հիմնականում այն, որ Հարություն Մանուկյանը մեծ ժամանակային տարբերությամբ է նշանակել դատական նիստերը։

Արաքս Մամուլյան