12 ուկրաինացի օդաչուներ պատրաստ կլինեն F-16-ով թռչել մինչև այս ամառ. NYT

Լուրեր

27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
27.11.2026 | 16:50
Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
27.11.2026 | 16:41
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է
27.11.2026 | 16:33
Թրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին «ընկեր» անվանել
27.11.2026 | 16:31
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի եվրոպական ձգտումները և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով
27.11.2026 | 16:25
Պետք է ճշտել` Քոչարյանին ո՞ր լեզվով է հարմար կարդալ նախագիծը. Ալեքսանյանը` Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 16:24
Բաքուն համաձայն է Ադրբեջանի թեկնածության առաջադրմանը ԵԱՀԿ նախագահության պաշտոնում․ ՀՀ-ին ևս առաջարկ է արվել
27.11.2026 | 16:17
Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ
Բոլորը

Մինչև այս ամառ 12 ուկրաինացի օդաչուներ, որոնք 10 ամիս ուսուցում են անցել Դանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, պատրաստ կլինեն թռչել F-16 կործանիչներով։ Սակայն մինչ օդաչուների վերադարձը Ուկրաինա, եվրոպացի դաշնակիցների կողմից խոստացված մոտ 45 կործանիչներից միայն վեցը կմատակարարվի, գրում է The New York Times-ը։

Ըստ պարբերականի՝ զգալի անորոշություն է մնում այն հարցում, թե երբ և քանի ինքնաթիռ կհանձնեն առանձին եվրոպական երկրներ, որքան արագ կարող են ուսուցանվել օդաչուները և որտեղից Ուկրաինան բավականաչափ անձնակազմ կստանա այդ կործանիչները պատշաճ կերպով պահպանելու համար (յուրաքանչյուր ինքնաթիռ կարիք ունի 8-ից մինչև 14 հոգանոց անձնակազմի)։

Նորմալ չափանիշների հաշվի առնելով ուկրաինացի օդաչուների վերապատրաստումն արևմտյան ժամանակակից ինքնաթիռների վրա տեղի է ունենում գրեթե կայծակնային արագությամբ, քանի որ այն տևում է ոչ թե տարիներ, այլ ամիսներ: Այնուամենայնիվ, այն դեռ ավելի երկար է տևում, քան ակնկալում էին Ուկրաինան և նրա դաշնակիցները, քանի որ ուկրաինացի օդաչուները պետք է սերտեն անգլերեն և պիլոտաժի արևմտյան տեխնիկան՝ F-16-ներն արդյունավետ գործարկելու համար:

Դանիան, Նիդերլանդները, Նորվեգիան և Բելգիան խոստացել են մոտ 45 կործանիչներ ուղարկել Ուկրաինա, ինչը բավարար է երեք փոքր էսկադրիլիաների համար: Դանիան խոստացել է ուղարկել առաջին վեց F-16 ինքնաթիռները մինչև գարնան վերջ, ևս 13-ը կհասնեն մինչև տարեվերջ և 2025 թվականին։

Մյուս երկրները դեռևս չեն կողմնորոշվել առաքման ժամկետների հարցում: