Ադրբեջանն Իսրայելից Sky Dew աերոստատ է գնել

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն Իսրայելից գնել է Sky Dew աերոստատ, որը հագեցած է հրթիռների ու ինքնաթիռների հայտնաբերման առաջատար համակարգով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին։

Sky Dew-ի խնդիրն է՝ հայտնաբերել թևավոր հրթիռներ, անօդաչու սարքեր և այլ առաջադեմ օդային սպառնալիքներ, որոնք թռչում են ցածր բարձրության վրա և նախազգուշացնել: Այդ նպատակով այն հագեցած է հեռահար AFAR ռադարով։ Այն ի վիճակի է շարունակական հսկողություն ապահովել մի քանի օրվա ընթացքում և ունակ է հետևել մինչև 500 թիրախի՝ ավելի քան 250 կմ հայտնաբերման հեռահարությամբ։

Աերոստատի բարձրության վերին սահմանը զգալիորեն գերազանցում է ցամաքային ռադարների սահմանները՝ ապահովելով տեսանելիության ավելի մեծ տիրույթ դեպի հորիզոն:

Sky Dew աերոստատն իր տեսակի մեջ ամենախոշորներից է և մշակվել է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության ձեռնարկության և ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության կողմից: Նշվում է, որ տեղակայված զգայուն ռադարը ոչ միայն ռեսուրսներով համեմատաբար խնայող է, այլև դիմացկուն և թանկ սպասարկում չի պահանջում։

Քանի որ այս համակարգը մշակվել է ԱՄՆ-ի հետ, ամենայն հավանականությամբ, դրա վաճառքի համար պահանջվում է նաև Միացյալ Նահանգների հավանությունը։

Դեռևս նախորդ տարեվերջին էլ տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանն Իսրայելից գնելու է հավելյալ Barak MX հակաօդային պաշտպանության համակարգեր։ Գործարքի արժեքը կկազմի 1,2 միլիարդ դոլար:

Էմմա Չոբանյան